Ռեժիսոր Մոհամադ Ամինի «Բաղդադի վրա իջած գիշերը» ֆիլմը, որ մեծ հաջողությունների է հասել հայրենի Եգիպտոսում, որոշակի քննադատությունների է արժանացել ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, հակաամերիկյան այս ֆիլմի սրամտություններն ամերիկացի քննադատները համարում են ծիծաղելի: Նույնիսկ այն դրվագները, երբ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը կրքոտ պորտապար է պարում` էրոտիկ երեւակայություններ առաջացնելով երիտասարդ եգիպտացու մոտ: Վերջինս գործազուրկ է, հաշիշ է օգտագործում եւ մահացու զենք է պատրաստում, որպեսզի Եգիպտոսը պաշտպանի ԱՄՆ-ի հարձակումներից: