Կենդանին փնտրել է իր ձագին: Այսպես են բրիտանացի կենսաբանները մեկնաբանում այն փաստը, որ շշաձեւ քիթ ունեցող հյուսիսային կետը մոլորվել եւ ուրբաթ երեկոյան հայտնվել է Թեմզա գետում՝ Լոնդոնի հենց կենտրոնում: Փրկարարները սկզբում փակել են կետի ճանապարհը՝ փորձելով նրան ուղղորդել դեպի Հյուսիսային ծով: Սակայն՝ ապարդյուն: Այնուհետեւ կայացվել է վերջին, 4 տոննայանոց կենդանու համար ճակատագրական որոշումը: Նրան հանել են ափ, տեղավորել բեռնանավի վրա եւ փորձել են բուքսիրելով հասցնել Հյուսիսային ծով: Կենդանին սատկել է: