Շեւարդնաձեն ավարտել է հուշագրությունը

16/01/2006

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ավարտել է իր հուշագրությունը եւ պատրաստվում է առաջիկայում այն հրատարակել Գերմանիայում: Թբիլիսիում լույս տեսնող «Ռեզոնանսի» թերթի վկայությամբ, Շեւարդնաձեն անդրադարձել է իր կյանքի բոլոր հետաքրքրական դրվագներին՝ կապված Աֆղանստանի պատերազմի, Գերմանիայի վերամիավորման եւ ռուս-վրացական հարաբերությունների հետ: Վրաստանի նախկին նախագահի հուշագրությունը կտպագրվի նաեւ Ֆրանսիայում եւ ԱՄՆ-ում: