Միայն էվոլյուցիոն ճանապարհով

10/03/2006

«Հեղափոխության արտահանումը չի աշխատում: Դա պետք է լինի անցումային էվոլյուցիոն գործընթաց»,- ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Տոկիոյում հայտարարել է Ադրբեջանի նախագահը: «Մենք պետք է աշխատենք, սակայն՝ հիմնվելով հասարակական իրողությունների վրա: Ժողովրդավարությունն արտահանելու փորձերը միայն առաջացնում են սոցիալական եւ քաղաքական խնդիրներ ու խախտում են կայունությունը»,- ասել է Իլհամ Ալիեւը: Նա նաեւ նշել է, որ վերջին տասնամյակում Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է տարեկան միջինը 10%, իսկ 2005-ին, որը դարձավ «առանձնահատուկ տարի», գրանցվել է տնտեսության 26% աճ: «Հուսով ենք, որ այս տարի զարգացման տեմպը առնվազն կպահպանվի: 2005-ին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 33%, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը: