Միայն կանանց համար

10/03/2006

Բելգիայի կինոթատրոններն այսուհետ ամիսը մեկ անգամ միայն կանանց համար կինոդիտումներ են անցկացնելու: Գարնան առաջին օրերին արված նման փորձերը լավ արդյունք են տվել: Կանայք կանանց շրջապատում իրենց ավելի ազատ ու անկաշկանդ են զգում եւ կարողանում են հաճույքով քննարկել ֆիլմերը, քանի որ չեն ամաչում իրենց մեկնաբանություններից: Կինոթատրոններում այդ օրերին նաեւ օծանելիքի վաճառք կկազմակերպվի: