Էլի հետաձգել են

25/02/2006

Ռուսաստանը հետաձգել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Մոսկվա: Վրաստանի խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավար Դավիթ Բաքրաձեն հայտնել է, որ ռուսական կողմը դա բացատրում է բանակցություններին ավելի լավ նախապատրաստվելու անհրաժեշտությամբ: Նախատեսված էր, որ վրացի պատգամավորները պետք է Մոսկվա ժամանեին փետրվարի 26-ին: Այժմ այցը հետաձգվել է մինչեւ մարտի կեսերը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ռուսաստանը հետաձգել էր նաեւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի այցը, որը նույնպես պետք է կայանար փետրվարի 26-ին: