Երեկ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել է, որ Վրաստանում արձանագրվել է թռչնագրիպի 1-ին դեպքը: Վիրուսը հայտնաբերվել է սատկած կարապի մոտ, որին գտել են Ադլիա գյուղում: Կառավարության նիստում Նողաիդելին ասել է, որ անալիզներն ուղարկվել են Լոնդոն: Վրաստանի Առողջապահության նախարարության Անասնաբուժական դեպարտամենտի տվյալներով՝ երեկ Ադլիա գյուղի մոտակայքի լճում գտնվել են սատկած կարապներ, որոնք ուղարկվել են Թբիլիսիի լաբորատորիա: Դրանցից մեկի մոտ հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուս: Երկրում լիովին արգելվել է թռչնամսի վաճառքը: Այսպիսով, թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել ՀՀ-ին սահմանակից բոլոր 4 երկրներում: