Վրաստանի խորհրդարանի նոր կանոնակարգի համաձայն` խորհրդարանի պատգամավորներին, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատակազմի աշխատակիցներին եւ լրագրողներին երեկվանից արգելվում Է խորհրդարանի շենքում հայտնվել ոչ պաշտոնական հագուստով։ Արդեն համապատասխան ցուցումներ են տրվել մանդատային ծառայությանը եւ խորհրդարանի պահպանության աշխատակիցներին: Մասնավորապես, շենք չեն թողնվի այն պատգամավորները, խորհրդարանի աշխատողներն ու լրագրողները, ովքեր հագած կլինեն մինի-շրջազգեստ, ջինս եւ մարզական հագուստ: