Երեկ Անկարայում սկսվել է թուրք պրոֆեսորներ Իբրահիմ Քաբօղլուի եւ Բաշքին Օրանի նկատմամբ դատավարությունը: Նրանք մեղադրվում են ատելություն եւ թշնամանք սերմանելու մեջ: 2004-ին կառավարության պատվերով պրոֆեսորները զեկույց էին կազմել, որում առաջարկել էին ավելի լայն իրավունքներ տրամադրել փոքրամասնություններին: Նրանք կարծիք էին հայտնել, թե հավասար իրավունքներ պետք է ունենան ոչ մահմեդական փոքրամասնությունները, որոնք ներկայումս զրկված են Ոստիկանությունում եւ դիվանագիտական բնագավառում աշխատելու հնարավորությունից: Այս առաջարկը, որը բանավեճի առարկա էր դարձել Թուրքիայում, պետական դատախազ Նադի Թուրքասլանին անվանել էր «գրգռիչ»: Դատապարտվելու դեպքում պրոֆեսորներին մինչեւ 5 տարի ազատազրկում է սպասում: