Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ` ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Սթիվեն Մանը եւ Բերնար Ֆասիեն Վաշինգտոնում հանդիպելու են մարտի 6-ին: Ըստ գործակալության, ենթադրվում է, որ հանդիպման արդյունքներով համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են ներկայացնելու Պրահայի գործընթացի շրջանակներում նոր հանդիպման մասին առաջարկ: