Ադրբեջանի փոխվարչապետ Աբաս Աբասովը երեկ հայտարարել է, թե թռչնագրիպի դեմ պայքարի համար Ադրբեջանին անհրաժեշտ է 16 մլն դոլար: Ըստ «Trend»-ի, այժմ Ադրբեջանն այդ նպատակով 5 մլն դոլար ստանալու շուրջ բանակցություններ է վարում Համաշխարհային բանկի հետ: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Թռչնագրիպի դեմ պայքարի պետական հանձնաժողովի ստեղծման մասին կարգադրություն: Կառույցը ղեկավարում է փոխվարչապետ Աբասովը: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ բրիտանական Ուեյբրիջի լաբորատորիան Ադրբեջանի ծովափնյա շրջաններից բերված թռչունների մոտ հայտնաբերել է թռչնագրիպի H5N1 մահացու վիրուսը: