Պղծել են Ալիեւի արձանը

20/02/2006

Մինչ աշխարհում Մոհամեդի ծաղրանկարների շուրջ ծավալված կրքեր են բորբոքվում, Ադրբեջանն իր օրաթերթի էջերում Մարիամ Աստվածածնի եւ Հիսուսի ծաղրանկարներն է տպագրում: Վերջերս տպագրված այդ ծաղրանկարները նախկին խորհրդային երկրներում ոչ պակաս աղմուկի պատճառ դարձան: Կիեւում պղծվել է Ադրբեջանի դեսպանատան շենքի առջեւում տեղադրված Հեյդար Ալիեւի արձանը, այն ներկով է պատվել եւ քրիստոնեական խորհրդանիշներ ձեռք բերել: Ադրբեջանի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել սեփական թերթի վարքագիծը եւ ընդգծել, որ Ադրբեջանը նման ծաղրանկարների ի հայտ գալը չի ողջունում: