Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել Վյաչեսլավ Իվանկովին (որը քրեական աշխարհում հայտնի է Յապոնչիկ մականունով) արդարացնող վճիռը: Դատարանը դեկտեմբերի 14-ի նիստում մերժել է Դատախազության հայցը, որը պահանջում էր բեկանել դատարանի վճիռը: Յապոնչիկը մեղադրվում էր 1992թ. Մոսկվայի ռեստորաններից մեկում Թուրքիայի 2 քաղաքացու սպանության մեջ, սակայն երդվյալ ատենակալները նրա հանցանքը համարեցին չապացուցված եւ 2005թ. հուլիսին նրան արդարացրին: