Վրաստանը դեռ հեռու է ՆԱՏՕ-ից

18/12/2005

Վրաստանի իշխանություններին հասկացրին, որ իրենք դեռ չափազանց հեռու են ՆԱՏՕ-ին անդամակցելուց: Ինչպես հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, թեեւ Վրաստանը ցանկություն է հայտնել անդամակցել ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ Եվրամիությանը, բայց «նա դեռ այդ ճանապարհի նույնիսկ առաջին փուլում էլ չէ»: «Մենք միանշանակ հայտարարել ենք, որ գնահատական կտանք, թե ինչպես է Վրաստանը կատարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ծրագիրը, եւ միայն դրանից հետո համապատասխան եզրակացություններ կանենք, թե երբ Վրաստանը կարող է կանգնել անդամակցության ուղու վրա»,- ընդգծել է Սիմոնսը: