Կիրակի օրը Իրանն առաջարկել է ԱՄՆ-ին մասնակցել Իրանի հարավ-արեւմուտքում կառուցվելիք ատոմակայանի շինարարությանը: «Ամերիկան կարող է մասնակցել Իրանի ատոմակայանի շինարարության միջազգային մրցույթին, եթե ապահովի հիմնարար չափանիշները եւ որակը»,- ասել է Իրանի Արտգործնախարարության խոսնակ Համիդ Ռեզա սեֆին: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` առայժմ ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ էլ Պետդեպարտամենտը չեն արձագանքել Թեհրանի առաջարկին: Հիշեցնենք, որ 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Միացյալ Նահանգները միակողմանի պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ՝ արգելելով ամերիկյան ընկերություններին գործունեություն ծավալել Իրանում: