Դեկտեմբերի 19-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ որդին է ունեցել: Ընդ որում՝ հայրը ներկա է գտնվել ծննդաբերության ժամանակ: Ինչպես հայտնել է Սահակաշվիլին, որդուն որոշել են կոչել իր հոր անունով՝ Նիկոլոզ, քանի որ առաջին որդու անունը, ի պատիվ իր տիկնոջ՝ Սանդրա Ռուլոֆսի հոր, դրել էին Էդվարդ: Բացի դրանից՝ դեկտեմբերի 19-ին Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնում է սուրբ Նիկոլայի օրը: