Հաջի Իլհամը

10/12/2005

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 6-ին ուխտագնացություն է կատարել մահմեդականների Սուրբ քաղաք Մեքքայում: «Ազերթաջ» գործակալության վկայությամբ` Ալիեւը եւ նրան ուղեկցող անձինք հատուկ հագուստով ժամանել են Ալ Հարամ եկեղեցի, պտտվել Քաաբա սրբավայրի շուրջ եւ նամազ արել մզկիթում: Այնուհետեւ Ադրբեջանի նախագահը եւ պատվիրակության անդամները ուխտագնացություն են կատարել դեպի Սաֆա եւ Մերվա բլուրներն ու յոթ անգամ հաղթահարել այդ բլուրների միջեւ մեկ կիլոմետրանոց հեռավորությունը: