ԵԱՀԿ բարձր պլանավորման խմբի ռազմական փորձագետները գտնվում են Գյանջայում: Պատվիրակությունը եղել է Գյանջայի մի շարք զորամասերում, ծանոթացել քաղաքի ենթակառուցվածքների հետ: Նրանք հանդիպել են Գյանջայի օդանավակայանի եւ երկաթուղային կայարանի ղեկավարության հետ: Սպաները հրաժարվել են մամուլի հետ շփումից` նշելով, որ իրենց առաքելությունը խաղաղություն կբերի տարածաշրջան: Խումբը ստեղծվել է 1994 թ. եւ նպատակը ղարաբաղյան հակամարտության գոտում հնարավոր խաղաղապահ գործողության ծրագրի նախապատրաստումն է: Վերջին անգամ խումբն Ադրբեջանում է գտնվել 8 տարի առաջ: