Միասեռ ամուսնությունները թույլատրվում են

10/12/2005

Դեկտեմբերի 5-ից Բրիտանիայում ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունները թույլատրող օրենքը: Առաջիկա ամսվա ընթացքում արդեն նախատեսված է 1200 հարսանիք: Համաձայն նոր օրենքի՝ այսպիսի ամուսնությունների գրանցումը, ի տարբերություն սովորական ամուսնությունների, պարտադիր չէ, որ հրապարակային լինի: Հայտնի է դարձել, որ առաջին այդպիսի հարսանիքը նշանակված է դեկտեմբերի 19-ին՝ Իռլանդիայում: Երկուշաբթի օրվանից Լոնդոնի խանութներում հնարավոր է ձեռք բերել հարսանեկան բացիկներ՝ «Միստր եւ միստր» ու «Միսիս եւ միսիս» մակագրությամբ: Մինչեւ հիմա միասեռ ամուսնությունները թույլատրված էին Բելգիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում եւ Կանադայում: Բրիտանիան այդքան հեռու չի գնացել. միասեռ միությունը ձեւականորեն ամուսնություն չի համարվում, թեեւ տալիս է նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ սովորական ամուսնությունը: