Բեռլինում տեղի ունեցավ Կինոարվեստի եվրոպական ակադեմիայի 18-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը: Եվրոպայի լավագույն ֆիլմ ճանաչվեց ավստրիացի ռեժիսոր Միխայիլ Հայնեկեի «Թաքնված» ֆիլմը: Վերջինս լավագույն ռեժիսորական աշխատանքի համար այս տարի արդեն արժանացել է Կաննի փառատոնի մրցանակին: Հայնեկեն ճանաչվեց Եվրոպայի լավագույն ռեժիսոր: Նույն ֆիլմում դերակատարման համար ֆրանսիացի Դանիել Օթոյն արժանացավ «Լավագույն դերասան» մրցանակին: 2005-ի լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջուլիա Ջենտշը՝ «Սոֆի Շոլ. վերջին օրեր» ֆիլմում դերակատարման համար: Եվրոպական Կինոակադեմիան պատվավոր մրցանակ շնորհեց նաեւ բրիտանական դերասան Շոն Քոներիին: