Հոկտեմբերի 22-ին Մոսկվայի Ֆրունզեսկայա փողոցում Ժամը 22-ի սահմաններում Ինտերնետային ակումբից դուրս գալու պահին 10-12 հոգու կողմից հարձակման է ենթարկվել Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինս ու իր հասակակից ընկերը՝ Դեմիտ Դիսոեւը, դաժանաբար ծեծի են ենթարկվել ու մի քանի անգամ դանակահարվել: Տուժողներին տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: