Հայավարի հանգիստ

27/08/2005

Իրանական «Ջոմհուրիե իսլամի» թերթը տեղեկացնում է, որ Իրանի հայերը մտադիր
են առողջարարական կենտրոն բացել Պարսից ծոցում գտնվող Իրանի ամենամեծ՝
Քեշմ կղզում եւ հանգստանալ այնտեղ՝ առանց պահպանելու իսլամի կանոնները:
Ըստ թերթի, «Մարինա» գործակալությունը, որը գլխավորում է մի հայ կին,
արդեն ստացել է առողջարարական կենտրոն կառուցելու թույլտվությունը: «Այս
ծրագրից մահմեդականության դեմ ուխտադրուժ ընդվզում կազմակերպելու հոտ է
գալիս»,- հավելում է «Ջոմհուրիե իսլամին»: