Ամերիկացիները մամուլը կողմնակալ եւ վստահելի են համարում

13/05/2005

Ամերիկացիների մեծամասնությունը գտնում է, որ մամուլում լուրերը
միտումնավոր են եւ ներկայացվում են բացասական կողմով, այսուհանդերձ,
հարգում են լրագրողներին եւ վստահում այն ամենին, ինչ լսում ու կարդում
են։ Այս եզրակացությանն են եկել Միսսուրիի Լրագրության դպրոցի կատարած
ուսումնասիրության հեղինակները։
ԶԼՄ-ի հաղորդած տեղեկություններն արժանահավատ են համարում հարցվածների
62%-ը, միաժամանակ, նրանց կեսից ավելին չի կասկածում, որ
հեռուստատեսությամբ ցուցադրվող կամ թերթերում հրապարակվող նորությունները
չեն համապատասխանում իրականությանը։
85%-ն ասում է, թե իրենք առիթ են ունեցել ընդունելու կողմնակալ
տեղեկատվություն։ Ամերիկացիների կեսն ականատես են եղել, թե ինչպես է
կեղծվում տեղեկատվությունը՝ հօգուտ ազատական արժեքների։
Գործնականում յուրաքանչյուր երրորդ հարցվածը վստահ է, որ լրագրողները
չափազանց հաճախ են ներխուժում մարդկանց անձնական կյանք, իսկ երեք քառորդն
ասում է, որ նորությունները չափից շատ են բացասական։
«Սպառողները հարգում, գնահատում եւ կարիքն են զգում լրագրության, սակայն
նրանք զգուշավոր են՝ արդյո՞ք ճշգրիտ, ազնիվ եւ հարգալից են ԶԼՄ-ները
մատուցում նորությունները»,- ասում է Միսսուրիի Լրագրության դպրոցի
պրոֆեսոր Ջորջ Քենեդին, ով այս ուսումնասիրության համահեղինակներից է։
Ուսումնասիրությունից պարզվել է, որ ամերիկացիները հասկանում են մամուլի
հետաքննական եւ հսկիչ առաքելությունը։ 83%-ը գտնում է, որ լրագրողները
պետք է տեղեկատվություն ստանան նույնիսկ այն դեպքում, երբ կառավարությունն
այն ուզում է գաղտնի պահել։
Ուսումնասիրությունը կատարվել է 2004 թվականի հունիս-հուլիս ամիսներին։

Տ.Պ.