Մոսկվայի Մեծ թատրոնի բալետային խումբը կրճատել է իր հյուրախաղային
ծրագիրը Լեհաստանում: Նախատեսված 15 ներկայացումներից 6-ը չեն կայանա:
Պատճառը տոմսերի նվազ վաճառքն է: Մոսկվայի եւ Վարշավայի միջեւ առկա
լարվածությունը դրդել է լեհերին բոյկոտել Ռուսական թատրոնի հյուրախաղերը:
Հյուրախաղերի կազմակերպիչները հայտարարել են, որ տոմսերի չվաճառվելու
պատճառներից մեկը ռուսական կողմի Երկրորդ աշխարհամարտի Հաղթանակի
կապակցությամբ տեղի ունեցած շքեղ տոնակատարություններն են: Լեհերը կարծում
էին, որ Ռուսաստանը կընդունի հաղթանակից հետո Լեհաստանի հողերի
օկուպացիայի փաստը: