Ըստ «Ապսնիպրես» լրատվական գործակալության, այդ մասին հայտարարել է Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Նուգզար Աշուբան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղարար գործողությունների գծով տեղակալ Ժան Մարի Գենոյի հետ Սուխումիում կայացած հանդիպման ընթացքում: «Վրաստանը ՄԱԿ-ի անդամ է: Սակայն Աբխազիայում նույնպես մարդիկ են ապրում, ովքեր ունեն իրավունքներ եւ սեփական դիրքորոշում, որը նույնպես պետք է հաշվի առնել»,- նշել է Աշուբան: Ընդգծելով ՄԱԿ-ի ջանքերը վրաց-աբխազական հակամարտության գոտում պատերազմի վերսկսում թույլ չտալու գործում, Աշուբան նշել է, որ ՄԱԿ-ի մոտեցումը վրաց-աբխազական խնդրի կարգավորմանը հնացել է: Միեւնույն ժամանակ Աշուբան հավաստիացրել է, որ աբխազական կողմը պատրաստ է մասնակցել վրաց-աբխազական հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող բոլոր հանդիպումներին: