«Օղու թագավոր» Պյոտր Սմիռնովի ծոռնուհին՝ Կիրա Սմիռնովան, հայց է ներկայացրել դատարան՝ ցանկանալով փոխհատուցում ստանալ ամերիկյան «Smirnoff» ընկերությունից իր մեծանուն նախնիի անունն օգտագործելու համար: Այսօր աշխարհում հայտնի օղին արտադրող երկու ընկերություն կա ՝ ռուսական «Սմիրնով»-ը եւ ամերիկյան «Smirnoff»-ը: Ամերիկյան ֆիրման արդեն 60 տարի վճարում է Պ. Սմիռնովի ժառանգներին՝ ազգանունը որպես «բրենդ» օգտագործելու համար: Եվ եթե Կիրա Սմիռնովան նրանց շարքերն անցնի եւ ստանա 60 տարվա վարձը, նա կդառնա ավելի հարուստ, քան Բիլ Գեյթսը: