Կենդանիները գեղեցիկ լինելու պահանջ չունեն

07/05/2005

Արեւմտյան Հոլիվուդը շուտով նոր օրենք կընդունի, որը վերջ կտա կենդանիների վրա փորձեր անելու ավանդույթին: Արգելվելու են կենդանիների պլաստիկ վիրահատությունները, որոնք արվում են կենդանիներին ավելի գեղեցիկ տեսք տալու նպատակով: Մարդիկ՝ լինելով կենդանիների «խնամակալները», հաճախ կարճացնում են նրանց ականջներն ու պոչերը, արմատահան են անում սուր ատամները եւ կտրում սուր ճանկերը: Այդ օրենքի կողմնակիցները գտնում են, որ մարդկային քմահաճույքները կենդանիներին ստորացնում են եւ ցավ պատճառում: Կենդանիների պլաստիկ վիրահատությունն արգելված է շատ եվրոպական երկրներում, շուտով առաջին ամերիկյան քաղաքը կմիանա այդ երկրների ցանկին, եւ կենդանիների իրավունքները կպաշտպանվեն օրենսդրորեն: