Հայտնի ամերիկացի դերասան Շոն Պենը՝ «San Fransisco Chronicle» ամսագրի
թղթակցի կարգավիճակում, այժմ գտնվում է Իրանում եւ նախագահական
ընտրությունների մասին ռեպորտաժ է պատրաստում: Հանդիպելով բազմաթիվ իրանցի
արվեստագետների հետ, լիբերալ հայացքների տեր Շ.Պենը որոշել է Իրանի մասին
վիպակ գրել: ԱՄՆ-ը եւ Իրանը լարված հարաբերությունների մեջ են, սակայն
քաղաքականությամբ միշտ հետաքրքրվող ամերիկյան դերասանը հույս ունի, որ իր
վիպակով աշխարհում հետաքրքրություն կառաջացնի Իրանի մշակույթի եւ
պատմության նկատմամբ:
Ն.Հ.