Հանուն մշակութային բազմազանության

27/06/2005

Կիրակի Մադրիդի Պրադո թանգարանում կայացել է 72 երկրների մշակույթի
նախարարների հանդիպումը, որի նպատակը եղել է մշակույթի զարգացման ուղիներ
գտնելն ու փոքր երկրների մշակույթի ինքնատիպության պահպանումը: «Մշակույթի
սամմիթի» մասնակիցները նշել են, որ մշակույթի արժեքներին չի կարելի
վերաբերվել զուտ կոմերցիայի տեսակետից: Եվրոպացիների կարծիքին դեմ է եղել
դիտորդի դերում հանդես եկող ԱՄՆ պատվիրակությունը, որը հայտարարել է, որ
մշակույթը պետական աջակցության կարիք չպետք է ունենա: Ներկայումս ԱՄՆ-ը
որոշ մշակութային ոլորտների մոնոպոլիստ է՝ վերահսկում է կինոարտադրանքի
85%-ը եւ երաժշտական արտադրանքի 70%-ը: Հանդիպման 130 մասնակիցների մշակած
«Կուլտուրայի բազմազանության աջակցության» ծրագիրը ներկայացվելու է
Փարիզում կայանալիք UNESCO-ի խորհրդաժողովին:

Ն.Հ.