Պատահար Բաքվում

26/06/2005

Երեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Բաքվի մետրոյում: Կեսօրին մետրոյի
կայարաններից մեկում կտվել է շարժասանդուղքը, որի արդյունքում՝ վիրավորվել
է մոտ 30 ուղեւոր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուղեւորներից
մեկը փորձել է իջնել վերանորոգվող շարժասանդուղքով: Նրան հետեւել են նաեւ
այլ ուղեւորներ, շարժասանդուղքը չի դիմացել ծանրաբեռնվածությանը եւ սկսել
է շարժվել: Ելքի մոտ բոլոր ուղեւորները վայր են ընկել, իսկ նրանցից մեկն
ընկել է հենց շարժասանդուղքի մեջ: Մետրոպոլիտենի ղեկավարությունը
կատարվածի համար մեղադրում է ուղեւորներին, որոնք չեն պահպանել
անվտանգության կանոնները: