Մարադոնան՝ դերասան

02/06/2005

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Մարադոնան
նկարահանվում է «Հատուկ ընտանիք» կատակերգական հեռուստասերիալում՝
այլմոլորակայինի դերում։ Ըստ սերիալի սյուժեի՝ մի խումբ այլմոլորակայիններ
գալիս են Երկիր ու կողք կողքի ապրելով մի սովորական ընտանիքի հետ,
ուսումնասիրում են երկրացիների կյանքն ու բարքերը։ Մարադոնան վերջերս
նիհարելու համար ստամոքսի փոքրացման վիրահատություն է արել եւ արդեն
կշռում է 100 կգ։ Նա դեռ չի շտապում «Բոկա Խունիորս» ֆուտբոլային ակումբի
գլխավոր մարզիչը դառնալու առաջարկն ընդունել։

Ն.Հ.