Վենետիկի Բիենալեի բոլոր մրցանակները՝ «Ոսկե առյուծները», հանձնվել են
կանանց կամ էլ կանանց մասին պատմող կամ պատկերող արվեստի գործերին:
Ժամանակակից արվեստում արդիական է դառնում ֆեմինիզմը: Ազգային տաղավարների
մեծամասնությունը նույնպես անդրադարձել է կանանց դերին, կյանքին եւ
ինքնորոշման պահանջին: Կինը նույնիսկ Թուրքիայի եւ Իրանի նախագծերի
հերոսուհին է: Պաստառների վրա ներկայացված են հետեւյալ տվյալները.
նկարիչների միայն 3%-ն է կին, սակայն նկարների վրա պատկերված մարդկանցից
կին է 83%-ը: Լավագույն տաղավար է ճանաչվել Ֆրանսիայինը, իսկ լավագույն
հեղինակներ են համարվել գերմանացի քանդակագործը՝ իր կանանց քանդակներով,
եւ գվատեմալուհին՝ իր վիդեոնախագծով (կինը քայլում է փողոցում՝ ձեռքում
արյունով լի մի թաս բռնած, ժամանակ առ ժամանակ թաթախում է ոտքերը արյան
մեջ եւ շարունակում քայլել՝ թողնելով արյունոտ հետքեր): Երեւի կնոջ թեմայի
գերիշխանությունը պայմանավորված է եղել նրանով, որ այս տարվա Բիենալեի
կազմակերպիչները նույնպես կանայք էին:
Ն.Հ.