Էքս-բիթլ Փոլ Մաքքարտնին գիրք է գրում երեխաների համար: Իր դեբյուտային
ստեղծագործությունը կոչվելու է «Բարձր ամպերում. փափուկ քաղաքային
պատմություն»: Նոր նկարազարդ այս գիրքը լույս կտեսնի 2005թ. հոկտեմբերին՝
500.000 տպաքանակով: «Ես այս գիրքը գրել եմ մի քանի տարվա ընթացքում, եւ
այդ զբաղմունքը ինձ շատ է դուր եկել: Հաճելի է անել մի գործ, որը օգուտ
կբերի»,- ասել է սըր Մաքքարտնին: Գրքի հերոսները սկյուռն ու գորտն են,
որոնք իրենց բազմաթիվ այլ ընկեր-կենդանիների հետ փորձում են ապրել քարե
ջունգլիներ հիշեցնող մեգապոլիսում: