Սպորտ

Դժվար հաղթանակ

25.09.2010

Համաշխարհային օլիմպիադայի 4-րդ տուրում երեկ Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Ռուսաստան-3-ի հետ: Հայաստանի ընտրանին դժվարին հաղթանակ է տոնել 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքականին հաղթանակ է պարգեւել Լեւոն Արոնյանը, ով առաջին խաղատախտակի վրա առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Հայաստանը 4-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց օլիմպիադայում:

կարդալ ավելին

Լավ սկիզբ

23.09.2010

39-րդ Համաշխարհային Շախմատային օլիմպիադայի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ է տոնել Կոստա-Ռիկայի ընտրանու հանդեպ: Մեր հավաքականի կազմում հաջողության են հասել Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով երկրորդ տախտակի վրա հաղթել է Լեոնարդո Վալդեսին, ինչպես նաեւ Ավետիք Գրիգորյանը` 4-րդ տախտակի վրա նույնպես սպիտակներով առավելության հասնելով Սեբաստիան Ռուիս Բլաիսի նկատմամբ: Մյուս երկու պարտիաները` Մաուրիսիո Արիաս Սանտանա-Վլադիմիր …

կարդալ ավելին

Հայերը` Անթալիայում

18.09.2010

Երեկ Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Մեկնարկը տրվել է կանանց 48 կգ քաշայինների պայքարով: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր առաջինը պայքարի մեջ կմտնի 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Սեպտեմբերի 20-ին մրցահարթակ դուրս կգա 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Մեդալների հավակնորդներ` 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը եւ …

կարդալ ավելին

Առանց Կրեմլի աջակցության

16.09.2010

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի եւ հռչակավոր անգլիացի գրոսմայստեր Նայջլ Շորթի Լոնդոնում կազմակերպած շախմատային բարեգործական երեկոյին մասնակցել են ավելի քան 100 միլիոնատերեր եւ 3 միլիարդատերեր: Երեկոյի տոմսերի վաճառքից եւ շախմատային տախտակների ու գրքերի աճուրդից ստացված 30 հազար ֆունտ ստեռլինգի մեծ մասը կհատկացվի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովի ընտրարշավին: Ընդունելությունից առաջ հրավիրած մամուլի ասուլիսում Գարրի …

կարդալ ավելին

Ամաչել է

15.09.2010

Աշխարհի բասկետբոլի առաջնության եզրափակիչում Թուրքիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվել է ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականին: Ամերիկացիներն առավելության են հասել 81:64 հաշվով: Լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նաեւ այն փաստը, որ երբ խաղի ժամանակ կիսամերկ գեղեցկուհիները զվարճացրել են հանդիսատեսին, խաղին կնոջ հետ հետեւող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս է եկել սրահից: Նշենք, որ Էրդողանը՝ մասնակցելով նախորդ խաղերից …

կարդալ ավելին

Կոնֆլիկտի պատճառով

15.09.2010

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դանիայի «Ռանդերս» ակումբի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր է տեղափոխվի ՌԴ-ի Պրեմիեր-լիգայի առաջատար ակումբներից մեկը: Նա անցած շաբաթ ազգային հավաքականից ակումբ վերադառնալուց հետո կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ, հեռացվել է թիմից եւ տեղափոխվել ակումբի երիտասարդական կազմ: Այժմ ֆուտբոլիստը կարիերայի շարունակության այլ տարբերակներ է քննարկում եւ արդեն …

կարդալ ավելին

Հայ աղջիկները հաղթեցին

09.09.2010

Օգոստոսի 1-7-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում միջազգային ֆուտբոլային «Նորվեգիայի գավաթ» մրցաշարն է տեղի ունեցել, որն անցկացվում է 1972 թվականից, եւ որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր թիմեր: Նորվեգիայում գերազանց է հանդես եկել Հայաստանի աղջիկների «Քոլեջ» ակումբը` Հրաչյա Գրիգորյանի նախագահությամբ եւ մարզիչ Մհեր Միքայելյանի գլխավորությամբ: Հայ աղջիկների թիմը 64 երկրների թիմերի միջեւ պայքարում գրավել է երրորդ …

կարդալ ավելին

Գլխավորում են աղյուսակը

07.09.2010

Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կրամնիկի հետ: Տուրի մյուս մրցավեճում Շիրովը հաղթել է Հաո Վանին: Այս տուրից հետո ավարտվել է առաջին շրջանը: 5-ական միավորով աղյուսակը գլխավորում են Արոնյանը եւ Շիրովը: Այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 3 միավոր, …

կարդալ ավելին

Առաջատար է

04.09.2010

Երեկ Չինաստանի Շանհայ քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության մրցաշարի առաջին մրցափուլում ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովն իրենց պարտիան ավարտել են ոչ-ոքի: Մրցակիցները խաղաղ դաշն են կնքել 58-րդ քայլում: Լ. Արոնյանը երեկ հաղթանակով է սկսել մրցաշարը` սեւ խաղաքարերով առավելության հասնելով Հաո Վանի նկատմամբ: Մրցակիցն իր պարտությունն ընդունել է 35-րդ քայլին: Այսպիսով, առաջին …

կարդալ ավելին

Հայկական ֆուտբոլի գոլը

02.09.2010

Երեկ տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հիշեցրել է, որ 3 տարի առաջ այստեղ դրվեց ֆուտբոլային ակադեմիայի հիմնաքարը: «3 տարի առաջ մենք այստեղ վերջին փոխանցումը կատարեցինք, սակայն դա դեռ գոլը չէր: Այսօր մենք շնորհիվ իմ մտերիմ ընկեր Ռուբենի՝ տեսնում ենք գոլը: Սա գոլ չէ Իռլանդիայի հավաքականի …

կարդալ ավելին

Խոշորագույնը՝ Անդրկովկասում եւ լավագույններից մեկը` Եվրոպայում

02.09.2010

2007 թ. հոկտեմբերին ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Յոզեֆ Բլատթերը, Միշել Պլատինին եւ Ռուբեն Հայրապետյանը դրեցին Հայաստանի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի առաջին քարը: Եվ երեկ տեղի ունեցավ ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, կառավարության անդամներ, ՀՖՖ …

կարդալ ավելին

Արոնյանը չորրորդն է

02.09.2010

ՖԻԴԵ-ն երեկ հրապարակել է սեպտեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների համաշխարհային դասակարգման ցուցակը: Առաջին հորիզոնականում 2826 միավորով նորվեգացի Մագնուս Կառլսենն է, 2803-ով առաջատարին հաջորդում է բուլղարացի Վեսելին Տոպալովը: Լավագույն եռյակը 2800 միավորով եզրափակում է հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը: Չորրորդ հորիզոնականում է 2783 միավոր ունեցող մեր առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը նախորդ դասակարգման համեմատ առաջադիմել է մեկ հորիզոնականով: …

կարդալ ավելին

Ֆիշերի «ժառանգները»

19.08.2010

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Բոբի Ֆիշերի 2 մլն ժառանգության հավակնորդների թիվը նվազում է: Իսլանդիայում հրապարակել են լեգենդար շախմատիստի արտաշիրմած մասունքների ԴՆԹ-թեստի արդյունքները: Դրանք անցկացվում էին մարզիկի ֆիլիպինցի ընկերուհու` Մերիլին Յանգի խնդրանքով, ով պնդում էր, թե 2001թ. մայիսի 21-ին դուստր է ունեցել Ֆիշերից: ԴՆԹ-անալիզը չի հաստատել, որ Ֆիշերը եղել է 9-ամյա ֆիլիպինցի աղջկա հայրը: Այդ մասին …

կարդալ ավելին

8-րդ տեղում

19.08.2010

Հունաստանում ավարտվել է 22 երկրների շախմատիստների մասնակցությամբ ընթացող «Նեգրոպոնտե-2010» մրցաշարը: Հայաստանի չորս պատվիրակներից լավագույն արդյունքն է ցույց տվել Զավեն Անդրիասյանը, ով վերջին տուրում ոչ ոքի է խաղացել Վահե Բաղդասարյանի հետ: Էլինա Դանիելյանը միավորը կիսել է հույն Մարիա Կուվացուի հետ: Նելլի Աղինյանը հաղթել է հույն Մարիա Պետրակիին: Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով գրավել է 8-րդ տեղը: Նույնքան …

կարդալ ավելին

Մարմնավաճառության գործով

22.07.2010

Հուլիսի 20-ին Մյունհենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ապօրինի մարմնավաճառության վերաբերյալ գործի շրջանակում հարցաքննության են ենթարկվել Ֆրանսիական ոստիկանությունում: Հիշեցնենք, որ անչափահաս Զախիա Դեխարը, ով Փարիզի գիշերային ակումբներից մեկում աշխատում էր որպես մարմնավաճառուհի, աշխարհի առաջնությունից առաջ պատմել էր, որ սեռական հարաբերությունների մեջ է եղել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիի, Կարիմ Բենզեմայի …

կարդալ ավելին

Մարադոնան մնում է

22.07.2010

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մտադիր է շարունակել աշխատանքն ազգային թիմում եւս 4 տարի, ինչի մասին նախօրեի երեկոյան հայտնել են արգենտինական ԶԼՄ-ները: Լրագրողների տվյալներով` Մարադոնան 15 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Խուլիո Գրոնդոնայի հետ, որի ընթացքում ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը: Նախորդ շաբաթ հաղորդվում էր, որ Մարադոնան եւ Գրոնդոնան պետք …

կարդալ ավելին

1 մլրդ-անոց կիրք

22.07.2010

Իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պատասխանել է այն քննադատությանը, թե այլեւս խոշոր ներդրումներ չի կատարում ակումբում, որի արդյունքում ակումբը վատ է հանդես գալիս: Ըստ «Football Italia» պարբերականի, Բեռլուսկոնին ասել է, որ Իտալիայում որեւէ ընտանիք ավելի մեծ ներդրումներ ֆուտբոլում չի կատարել: Նախորդ 7 տարիներին «Միլանում» կատարվել է 461 միլիոն եվրոյի ներդրում, իսկ …

կարդալ ավելին

Առաջին մեդալը

22.07.2010

Բուդապեշտում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը նվաճել է առաջին մեդալը: Բրոնզե մեդալի է արժանացել 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը: Միքայելյանը հաղթահարելով Ֆինլանդիայի, Իտալիայի եւ Վրաստանի ներկայացուցիչների արգելքները` դուրս է եկել կիզաեզրափակիչ, որտեղ 0:2, 0:2 հաշվով զիջել է ադրբեջանցի Կամսան Մամադովին: Բրոնզե մեդալի համար պայքարում Միքայելյանը 3:0, 2:0 հաշվով առավելության է հասել Դանիան …

կարդալ ավելին

Բրոնզե մեդալ

22.07.2010

ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը Սենթ Լուիսում ավարտված ԱՄՆ-ի կանանց առաջնությունում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 2-3-րդ տեղերը կիսել է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխի հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Աբրահամյանին շնորհվել է բրոնզե մեդալ: Նա ընդամենը կես միավորով է հետ մնացել չեմպիոնուհուց` գրոսմայստեր Իրինա Կրաշից: Գրոսմայստեր Կատերինա Ռոհոնյանը, վաստակելով 4,5 միավոր, բաժանել է 4-5-րդ տեղերը:

կարդալ ավելին

Աբրահամն ու Մերկելը

22.07.2010

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել: Մերկելն այցելել է Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կինբաումի մարզաճամբար, որտեղ հանդիպել է Աբրահամի հետ: «Ես նրան նվիրել եմ բռնցքամարտի ձեռնոցներ, որոնք նա խոստացել է պահել իր գրասենյակում: Հուսով եմ` դրանք նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեությունում: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է …

կարդալ ավելին