Սպորտ

Առանց Ռոնալդինյոյի

12.05.2010

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հրապարակել է աշխարհի առաջնությանը մասնակցող թիմի կազմը: Աշխարհի հնգակի չեմպիոնների երկրպագուների գլխավոր հիասթափության պատճառն այն է, որ «Միլանի» ֆուտբոլիստ Ռոնալդինյոն դուրս է մնացել «Սելեսաոյի» 23 ֆուտբոլիստներից բաղկացած կազմից: Բրազիլիայի հավաքականը հանդես կգա հետեւյալ կազմով. Դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Ինտեր»), Դոնի («Ռոմա»), Էուրելիո Գոմես («Տոտենհեմ»): Պաշտպաններ` Լուիզաո («Բենֆիկա»), Լուսիո («Ինտեր»), Ժուան …

կարդալ ավելին

Հետաձգել են

11.05.2010

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում կազմակերպված «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի 3-րդ տուրում Արթուր Աբրահամի եւ Կառլ Ֆրոչի միջեւ մենամարտը կայանալու է ոչ թե օգոստոսին, այլ սեպտեմբերին: Մենամարտը հետաձգվել է, քանի որ Ֆրոչին ժամանակ է պետք` Միկել Կեսլերի հետ նախորդ մարտում ստացած վնասվածքներից ապաքինվելու համար: Բռնցքամարտիկների ներկայացուցիչներն ընդհանուր հայտարարի չեն հանգել մենամարտի անցկացման վայրի հարցում: …

կարդալ ավելին

Կրկին 5-րդ տեղում

04.05.2010

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի մայիս ամսվա վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը. նա նույն տեղում էր նաեւ ՖԻԴԵ-ի նախորդ` մարտ ամսվա վարկանիշային ցուցակում: Նոր վարկանիշային ցուցակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը, որին առաջին եռյակում հաջորդում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Չորրորդ հորիզոնականում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, վեցերորդում` ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը: Աշխարհի 100 լավագույն …

կարդալ ավելին

«Շատ ծանր խաղ էր»

22.04.2010

«Բարսելոնի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ Բալոտելիի փոխարեն ինքն այնպես կհարվածեր Մատերացիին, եթե վերջինս հարձակվեր իր վրա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնի» հետ կայացած առաջին հանդիպումից հետո: «Ինտերի» հարձակվող Միլիտոն, իր հերթին, ասել է, որ «Բարսելոնի» նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ իր թիմի պաշտպանությանը հաջողվեց չեզոքացնել Մեսսիին ու Իբրահիմովիչին: «Մենք …

կարդալ ավելին

Աբրահամը հրաժարվել է շոուից

17.04.2010

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հրաժարվել է շարունակել մասնակցել «Letգs Dance» շոուին, որը եթեր է հեռարձակվում RTL հեռուստաընկերությամբ: Նա նման որոշում է կայացրել Գերմանիայի բռնցքամարտի խորհրդի բժիշկ, պրոֆեսոր Վալտեր Վագների խորհրդով: «Ես թերագնահատեցի վերջին մենամարտի ծանրաբեռնվածության աստիճանը: Անհրաժեշտ է հանգստանալ եւ հնարավորինս շուտ դառնալ այնպիսին, ինչպիսին էի: Այդ շոուին նորմալ մասնակցելու համար ես պետք է …

կարդալ ավելին

Նահանջել են

13.04.2010

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կրկին նահանջել է ATP վարկանշային աղյուսակում: Նախորդ շաբաթվա համեմատ հայազգի թենիսիստը չորս կետով նահանջել է եւ հանգրվանել 151-րդ հորիզոնականում: Նահանջել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Տիգրան Մարտիրոսյանը եւ Խաչատուր Խաչատրյանը: Վերջինս երեք հորիզոնականով նահանջելով` տեղ է զբաղեցրել 1398-րդ հորիզոնականում, իսկ Մարտիրոսյանը մեկ կետով է զիջել դիրքերը եւ հիմա 470-րդն է: Վարկանշային աղյուսակը …

կարդալ ավելին

Որակազրկվել է

30.03.2010

Նախօրեին ԱՄՆ-ում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի Super Six մրցաշարի Արթուր Աբրահամ-Անդրե Դիրել մրցամարտը: Հայ բռնցքամարտիկը, որը ներկայացնում է Գերմանիան, նախքան այս պարտություն չուներ ու համարվում էր հանդիպման ֆավորիտը: Լարված պայքարում ընթացած մրցամարտը դադարեցվել է 11-րդ ռաունդում, երբ Աբրահամը հարվածել է նստած մրցակցին ու որակազրկվել: Հաղթանակը շնորհվել է Դիրելին, իսկ Աբրահամն առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ …

կարդալ ավելին

Ամերիկայի լեգենդը

23.03.2010

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ ուզում է դառնալ Ամերիկայի լեգենդը: Նա ասել է, որ դրան պետք է նպաստի մարտի 27-ին (ՀՀ ժամանակով` 28-ին) Անդրե Դիրելի դեմ Super Six World boxing Classic շրջանակներում տարած հաղթանակը: «Super Six մրցաշարին մասնակցում եմ, որպեսզի ցույց տամ, որ ես աշխարհի ամենալավ բռնցքամարտիկն եմ: Ես մտադիր եմ …

կարդալ ավելին

9-րդ տեղում

23.03.2010

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի է ունեցել «Ամբեր 2010» կույր եւ արագ շախմատի 8-րդ տուրը: Այդ օրը հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի մրցակիցն է եղել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդը: Նրանց մեջ ծավալված սուր մրցապայքարը ոչ-ոքիով է ավարտվել: Այսպիսով, հերթական խաղից հետո Լեւոնը 7 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցաշարի միանձնյա առաջատար է դարձել իր պահուստում 11 միավոր …

կարդալ ավելին

Անհաջող խաղ

16.03.2010

Ֆրանսիական Նիս քաղաքում ընթացող շախմատի «Ամբեր» գերմրցաշարում հանդես եկող հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն անհաջող ելույթներ է ունենում: Մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանը պարտվել է նորվեգացի Մագնուս Կառլսենին թե՛ կույր, թե՛ արագ շախմատի մրցումներում: 2-րդ փուլի մյուս պարտիաներում Վասիլի Իվանչուկը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ` 1:1, Ռուսլան Պոնոմարյովը` Ալեքսանդր Գրիշչուկի` 1:1, Յան Սմիթսը` Սերգեյ Կարյակինի` …

կարդալ ավելին

Հաջորդը` Սոչիում

02.03.2010

Կիրակի օրը, երեկոյան գեղեցիկ արարողությամբ ազդարարվել է Վանկուվերի ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտը: 17 օր տեւած Օլիմպիական խաղերի արդյունքների համաձայն` առաջատարը Կանադան է. այդ երկիրն ունի 14 ոսկե, 7 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Մեդալների ընդհանուր թվով, սակայն, առաջինը ԱՄՆ-ն է` 37 մեդալ, որոնցից 9-ը՝ ոսկե: Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Ջոն Ֆերլոնգը բարեմաղթանքներ է հղել 2014թ. …

կարդալ ավելին

1.8 մլրդ` օլիմպիադայի համար

02.03.2010

2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիադայի բյուջեն կկազմի շուրջ 1.8 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է 2014 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Դմիտրի Չեռնիշենկոն: Նրա խոսքերով` կազմկոմիտեի համախառն եկամուտը, որը ստացվել է արդեն ստորագրված պայմանագրերի հիման վրա, կազմում է 1.1 մլրդ դոլար: Դմիտրի Չեռնիշենկոն վստահեցրել է, որ պետության մասնակցությունը 2014 թվականի ձմեռային օլիմպիադայի ֆինանսավորման գործընթացում …

կարդալ ավելին

Հավատում է

27.02.2010

ՀՖՖ շտաբ-բնակարանում ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ ներկայացրել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին, որն այս տարի էլ է գլխավորելու ազգային թիմը: Խոսելով ընտրական փուլի խնդիրների մասին` Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես երբեք խնդիր չեմ դրել, որ մրցաշարային աղյուսակի վերջնամասից քարշ գանք: Չկա թույլ կամ անհաղթահարելի խումբ: Բոլոր հավաքականներն էլ ուժեղ են: Ուղղակի մենք …

կարդալ ավելին

Նահանջել է

23.02.2010

Երեկ հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների ATP դասակարգման աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կրկին նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 159-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա վարկանշային աղյուսակը գլխավորում է Ռոժե Ֆեդերերը: Երկրորդը սերբ Նովակ Ջոկովիչն է, երրորդը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը:

կարդալ ավելին

Տարոսը մեզ

19.02.2010

Հոլանդացի հայտնի մարզիչ Գուուս Հիդինկը օգոստոսի 1-ից կստանձնի ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի ղեկը: Այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ըստ թուրքական «Զամանի», ֆեդերացիան հայտնել է, որ նախօրեին Ամստերդամում մարզչի հետ չորս տարվա պայմանագիր է կնքվել: Հիշեցնենք, որ Գուուս Հիդինկը 2006 թվականից գլխավորում է Ռուսաստանի ազգային հավաքականը: Վերջերս նա հայտարարել էր, որ թողնելու է …

կարդալ ավելին

Երրորդ տեղում

17.02.2010

Կիրակի օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի 2010թ. խաղարկության հաղթող է դարձել Իրանի հավաքականը: Եզրափակիչում իրանցիները 4:3 հաշվով հաղթել են Թուրքիայի ընտրանուն: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 2-րդ տարին անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալների համար պայքարում Հայաստանի մարզիկները մրցել են Ռուսաստանի հավաքականի հետ եւ հաղթել են …

կարդալ ավելին

Առաջին տեղում

09.02.2010

Վանաձորցի 16-ամյա շախմատիստ Դավիթ Շահինյանը հաջողության է հասել Ռուսաստանի մայրաքաղաքում ավարտված Moscow Open-ի B մրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ 400 շախմատիստների մեջ նվաճել առաջին մրցանակը: Շահինյանի ցույց տված արդյունքը լավագույնն է եղել նաեւ փառատոնի բոլոր 1226 մասնակիցների մեջ: Իսկ փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում տեղի է ունենալու ավանդական շախմատային սուպերմրցաշարը, որում …

կարդալ ավելին

Հայաստանը` 102-րդն է

05.02.2010

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանշային սանդղակը: Հայաստանի ընտրանին դեկտեմբեր-փետրվար ժամանակահատվածում թեպետ միավոր չի կորցրել, նահանջել է 2 տեղով եւ այժմ զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Դասակարգման ցուցակը նախկինի պես գլխավորում է Իսպանիայի ընտրանին` 1627 միավորով: Նրան հաջորդում է Բրազիլիայի հավաքականը` 1568 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում են հոլանդացիները (1288): 4-րդ հորիզոնականում Իտալիան է, 5-րդը` …

կարդալ ավելին

Չեն գալու

05.02.2010

Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիան պաշտոնապես հրաժարվել է մասնակցել Երեւանում փետրվարի 13-14-ը կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությանը: Իրենց որոշման մասին ադրբեջանցիները տեղեկացրել են միջազգային ֆեդերացիային, որն, իր հերթին, պաշտոնական նամակով այդ մասին հայտնել է հայաստանյան գործընկերներին: Ադրբեջանի հավաքականի փոխարեն Երեւան կժամանի Ուզբեկստանի ընտրանին: Այսպիսով` մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, …

կարդալ ավելին

Ակումբը չի փոխում

26.01.2010

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է կարիերան շարունակել մերձմոսկովյան «Խիմկիում», որտեղ ելույթ է ունենում 2006-ից: Նրա ծառայություններով հետաքրքրված էին Երեւանի «Փյունիկը» եւ Մոսկվայի «Դինամոն», սակայն Ռոմանը որոշեց չփոխել ակումբը: «Դինամոյում» Բերեզովսկին լինելու էր փոխարինողի դերում, ուստի այդ տարբերակը չէր կարող ընդունելի լինել նրա համար:

կարդալ ավելին