Սպորտ

Թույլ չեն տվել

14.10.2009

Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ, որն ավարտվել է 1:0 հաշվով, մի խումբ ֆուտբոլասերներ ցանկացել են բարձրացնել Ադրբեջանի դրոշը, սակայն Էսքիշեյիր քաղաքի մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն անմիջապես արգելել են ֆանատներին ծածանել ադրբեջանական դրոշը: Ըստ Tert.am-ի, նախքան խաղը Ոստիկանությունը թույլ չի տվել խաղադաշտ անցկացնել ադրբեջանական դրոշներ: Չնայած այդ հանգամանքին, մի քանի ֆանատների հաջողվել է Ադրբեջանի դրոշով հայտնվել մարզադաշտում, …

կարդալ ավելին

Առաջին մեդալը

27.08.2009

Երեկ Ռոտերդամում անցկացվող Ձյուդոյի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ` դառնալով Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով մեդալի է արժանացել աշխարհի առաջնություններում: Եզրափակչում Հ. Դավթյանը պարտվել է աշխարհի գործող չեմպիոն ճապոնացի Հիրոակի Հիրոակային: Բրոնզե մեդալի համար պայքարում Հովհաննես Դավթյանը հաղթել է Իրանի ներկայացուցիչ Վահիդ Շարյակին:

կարդալ ավելին

Մասնակցել է

24.08.2009

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ջերմուկում ներկա է գտնվել Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված` ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» «Ջերմուկ-2009» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: «Ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռեւս տեւական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականը, բայց առաջին տպավորությունն այնպիսին է, որ հետաքրքիր …

կարդալ ավելին

Առաջին պարտությունը

14.07.2009

Կիրակի օրը IBF վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոն հաղթանակ է տարել Ավստրալիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի նկատմամբ՝ մրցավարների միաձայն (114-113, 114-113, 116-11) որոշմամբ:Դարչինյանի համար սա առաջին մենամարտն էր թեթեւագույն քաշային կարգում:

կարդալ ավելին

30-րդը՝ անընդմեջ

30.06.2009

Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շաբաթ օրը Բեռլինում կայացած մրցամարտում պաշտպանել է IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով գերմանացի Մահիր Օրալին: Այդ օրը Աբրահամը տարավ 30-րդ անընդմեջ հաղթանակը` 10-րդ անգամ անընդմեջ պաշտպանելով իր տիտղոսը: Հայազգի բռնցքամարտիկը IBF վարկածով աշխարհի չեմպիոն է դարձել 2005 թվականի դեկտեմբերին: Նշենք, որ Օրալը իր առաջին …

կարդալ ավելին

Անհանգիստ չէ

22.06.2009

Առաջին թեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ Ջոզեֆ Ագբեկոյի հարվածի ուժն իրեն չի անհանգստացնում: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկի հետ Վ. Դարչինյանը հանդիպելու է հուլիսի 11-ին եւ հաղթելու դեպքում կնվաճի նաեւ IBF վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը` թեթեւքաշային կարգում: «Բոլորը խոսում են այն մասին, ու Ագբեկոն ուժեղ հարվածների է …

կարդալ ավելին

Հարգանքի տուրք

18.06.2009

ՀՀ նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երեկ շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ ծաղիկներ դրեցին անվանի շախմատիստի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Այնուհետեւ այցելեցին Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ՀՀ շախմատի հավաքականի անդամներ, օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը միաժամանակյա …

կարդալ ավելին

Տիգրան Պետրոսյանն 80 տարեկան է

18.06.2009

Շախմատը ձեւով խաղ է, բովանդակությամբ` արվեստ, տիրապետելու դժվարությամբ` գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Տարիներ առաջ շախմատի մասին այսպես էր գրել շախմատիստ Տիգրան Պետրոսյանը: Նա ծնվել է 1929թ. հունիսի 17-ին Թիֆլիսում: Եվ որպես շախմատիստ՝ Տիգրան Պետրոսյանը ձեւավորվեց Թիֆլիսում, որտեղ հաճախում էր պիոներների խմբակը: Առաջին մարզիչը դարձավ հմուտ ու փորձառու …

կարդալ ավելին

Հռչակվել է չեմպիոն

11.06.2009

Նախօրեին Համաշխարհային բռնցքամարտի ասոցիացիան որոշում է կայացրել այն մասին, թե ով է արժանացել իրենց կազմակերպության վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչման: Հիշեցնենք, որ այդ բռնցքամարտիկի անունը պետք է պարզ դառնար մայիսի 30-ին` Նիկոլայ Վալուեւի ու Ռուսլան Չագաեւի մրցամարտում: Սակայն այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ, քանի որ Չագաեւին չթույլատրեցին մասնակցել մրցավեճին՝ առողջության հետ կապված խնդիրների …

կարդալ ավելին

Նախապատրաստվում են հանդիպումներին

04.06.2009

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է հունիսի 5-ին եւ 9-ին կայանալիք, համապատասխանաբար, Շվեյցարիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Թիմն իր մարզումներն անցկացնում է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հավաքականին են միացել թիմ հրավիրված բոլոր լեգեոներները` բելառուսական «ԲԱՏԷ»-ից` Հովհաննես Գոհարյանը, Բելգիայի նորընծա չեմպիոն «Ստանդարտի» ֆուտբոլիստ Հրաչ Յաղանը, բելգիական «Բրյուգեից»` Մասիս Ոսկանյանը, գերմանական «Համբուրգից»` Լեւոն Հայրապետյանը: Թեթեւ վնասվածք է …

կարդալ ավելին

Լեոնարդոն` «Միլանում»

02.06.2009

Իտալական «Միլանի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ բրազիլացի Լեոնարդոն: Այս մասին հայտնում է իտալական «La Gazzetta dello Sport»-ը: 39-ամյա Լեոնարդոյի` ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին կհայտարարվի հունիսի 1-ին: Ինչ վերաբերում է «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, ապա նա կզբաղեցնի Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնը: Լեոնարդոյի օգնականը կլինի Մաուրո Տասսոտին, ով ներկայումս աշխատում է …

կարդալ ավելին

«Սպորտում ներդրված մեկ լուման տասնապատիկ վերադառնում է առողջ ապրելակերպի տեսքով»

25.05.2009

Ճապոնական մարտարվեստների հայկական ազգային ասոցիացիան Հայաստանում գործում է արդեն չորս տարի, եւ ունի ակումբներ տարբեր մարզերում, ինչպես նաեւ Երեւանում, մասնակցել է բազմաթիվ հանրապետական եւ միջազգային առաջնությունների, վերջին երկու խոշորագույն միջազգային առաջնություններն են եղել Կովկասի Բաց առաջնությունը` ինը պետությունների մասնակցությամբ, որտեղ ձեռք ենք բերել երկու ոսկե եւ երեք բրոնզե մեդալներ: Այնուհետեւ 2008թ. հուլիսին մասնակցել ենք UKKF-ի …

կարդալ ավելին

Հայաստան-Թուրքիան` հունիսի 9-ին

12.05.2009

Այս տարվա հունիսի 9-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 2-րդ խմբի Հայաստան – Թուրքիա հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Իսկ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է նախորդ չորեքշաբթի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության …

կարդալ ավելին

Կմարզի «Չեռնոմորեցին»

10.05.2009

Հայազգի մարզիչ Էդուարդ Սարգիսովը նշանակվել է Ռուսաստանի «Չեռնոմորեց»` Նովոռոսիյսկի ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար: 1990-ական թվականներին Է.Սարգիսովը հանդես է եկել Երեւանի «Արարատ» ֆուտբոլի թիմում` անցկացնելով 19 խաղ, ապա տեղափոխվել է Ռուսաստան:

կարդալ ավելին

Զիդանը չի գնա Բաքու

07.05.2009

Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլային աստղ Զինեդին Զիդանի` Ադրբեջան սպասվելիք այցը չի կայանա: Այդ մասին «Day.az»-ին հաղորդել է Բաքվի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահը: Ըստ նրա, Զիդանի այցի համար նախատեսված հոնորարի չափի շուրջ կողմերը համաձայնության չեն եկել: «Սակայն, եթե Զիդանը համաձայներ նույնիսկ անվճար գալ, ապա միայն նրա այցն արդեն իրենից մեծ ծախսեր է ենթադրում: Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով …

կարդալ ավելին

Ռոման Բերեզովսկին հոգնել է

07.05.2009

Մերձմոսկովյան «Խիմկիի» ու Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Սովետսկի սպորտ-Ֆուտբոլ» պարբերականին տված հարցազրույցում պատմել է «տհաճե» հեռախոսազանգերի, Մոսկվայի «Դինամոյի» հանդեպ ունեցած համակրանքի, ինչպես նաեւ՝ դարպասապահներին բնորոշ տարօրինակ «ցանկությունների» մասին»: «Ապրիլի 2-ին ստացած հեռախոսազանգից հետո անծանոթ համարների զանգերին չեմ պատասխանում, իսկ այդ համարը պահպանել եմ բջջայինումս` «Այլանդակ» անվան տակ»,- ասել է Բերեզովսկին` անդրադառնալով իրեն սպառնացող …

կարդալ ավելին

Հերթական հաղթանակը

30.04.2009

Նալչիկում ավարտված ՖԻԴԵ-ի Գրան-պրի շարքի հերթական մրցաշարում գրոստմայստեր Լեւոն Արոնյանը վերջին փուլում հաղթել է հունգարացի Պետեր Լեկոյին` զբաղեցնելով 1-ին տեղը: Իսկ Վլադիմիր Հակոբյանը սեւ ֆիգուրներով հաղթանակ է տարել Պավել Էլյանովի նկատմամբ եւ 7,5 միավոր ստանալով՝ հավասարվել է Պետեր Լեկոյին` վերջինիս հետ կիսելով 2-3-րդ տեղերը: Լեկոն 2-րդ տեղն է զբաղեցրել լրացուցիչ ցուցանիշներով: Ինչ վերաբերում է Լ. …

կարդալ ավելին

Արոնյանը` առաջատարի դիրքում

23.04.2009

Նալչիկում ընթացող շախմատի «Գրան պրի» մրցաշարի 7-րդ փուլում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը երեկ սեւ ֆիգուրներով 38-րդ քայլում ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Էթյեն Բաքրոյի հետ եւ, վաստակելով 4,5 միավոր, պահպանել է առաջատարի իր դիրքն այս մրցաշարում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն այսօր խաղալու է Ալեքսանդր Գրիշչուկի հետ Ռուսաստանից:

կարդալ ավելին

Նաեւ Հակոբյանը

23.04.2009

ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի չորրորդ մրցաշարի հերթական` 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը եւս հաղթանակ է տարել` այս անգամ առավելության հասնելով ուկրաինացի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Հիշեցնենք, որ եզրափակիչ փուլում Լեւոն Արոնյանը պարտության էր մատնել մրցաշարային աղյուսակը եզրափակող Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկին եւ 6-րդ տուրից հետո 4 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավորով նրան …

կարդալ ավելին

Շախմատի տանն ամեն ինչի համար վճարում են

21.04.2009

Շախմատը մեր ժողովրդի ամենասիրած խաղերից մեկն է։ Չգիտես՝ շախմատի նկատմամբ եղած մեր ժողովրդի սիրո արգասի՞քն է տաղանդավոր շախմատիստների ծնունդը, թե՞ տաղանդավոր շախմատիստների ծնունդն է նպաստում ժողովրդի նվիրվածությանը շախմատին։ Դրեզդենի շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց գերազանց խաղը զարմացրեց ողջ աշխարհին՝ երկրորդ անգամ անընդմեջ նվաճելով Օլիմպիական գավաթը։ Փոքրիկ Հայաստանը դարձավ երկրագնդի շախմատային գերհզոր երկիր։ Շախմատի տունը …

կարդալ ավելին