Թուրքիա-Հայաստան երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ, որն ավարտվել է 1:0 հաշվով, մի խումբ ֆուտբոլասերներ ցանկացել են բարձրացնել Ադրբեջանի դրոշը, սակայն Էսքիշեյիր քաղաքի մարզադաշտի անվտանգության աշխատակիցներն անմիջապես արգելել են ֆանատներին ծածանել ադրբեջանական դրոշը: Ըստ Tert.am-ի, նախքան խաղը Ոստիկանությունը թույլ չի տվել խաղադաշտ անցկացնել ադրբեջանական դրոշներ: Չնայած այդ հանգամանքին, մի քանի ֆանատների հաջողվել է Ադրբեջանի դրոշով հայտնվել մարզադաշտում, բայց ոստիկանները դա նկատել են: Խաղին ներկա են եղել 10-12 հազար ֆուտբոլասերներ, որոնք բավական ակտիվորեն աջակցել են Թուրքիայի երիտասարդական հավաքականին: Հիշեցնենք, որ թուրքերը հաղթել են մրցավարի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: