Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2754 վարկանիշային միավորով համարվում է այսօր Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում մեկնարկող շախմատի Գրան-պրի մրցաշարի ֆավորիտը: Մրցաշարն ունի ՖԻԴԵ-ի 20-րդ կարգ, դրան մասնակցում են աշխարհի 14 ճանաչված շախմատիստներ: Այն կավարտվի ապրիլի 30-ին: Լեւոն Արոնյանն առաջին փուլում սեւ ֆիգուրներով խաղալու է Շահրիար Մամեդյարովի հետ` Ադրբեջանից, Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, առաջին …
կարդալ ավելինԵրեկ Երեւան է ժամանել Ռուսաստանից հրավիրված հայ պատանի բասկետբոլիստների խումբը, որն այստեղ ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Ներկայումս Ռուսաստանում ելույթ են ունենում տասնյակ հայ պատանի մարզիկներ, որոնք կարող են համալրել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների պատանեկան հավաքականը: Այդ նպատակով էլ Ռուսաստանից հրավիրվել են առավել աչքի ընկնող 6 բասկետբոլիստներ: Այսօր Երեւան կժամանի նաեւ Ռուսաստանում աշխատող հայտնի սերբ մարզիչ …
կարդալ ավելին«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլը «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղից հետո նշել է, որ իրեն շատ են դուր եկել գերմանական թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Ռիբերիի գործողությունները: Պույոլն ընդգծել է Ռիբերիի բարձր կարգը` հայտարարելով, որ նա հիանալի է տեսնում դաշտը եւ վտանգավոր է ցանկացած թիմի համար: Մյուս կողմից` իսպանացի պաշտպանն ավելացրել է նաեւ, որ իր …
կարդալ ավելինԵվրոպայի ծանրամարտի առաջնությունում առաջինը պայքարի մեջ ներգրավված հայ բանակային մարզիկ, հանրահայտ Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը, կարողացել է մինչեւ 69 կիլոգրամ քաշային կարգում հռչակվել Եվրոպայի չեմպիոն: 20-ամյա Առաքելը պոկում վարժությունում արձանագրել է 151 կիլոգրամ արդյունք եւ մեկ կիլոգրամով առաջ է անցել ռումինացի Նինել Միկուլեսկուից: Առաքել Միրզոյանի հիմնական մրցակիցը, սակայն, եղել է ֆրանսիացի Վենսելաս Դաբայան, ով …
կարդալ ավելինՊրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայի կողմից հրապարակած աշխարհի լավագույն թենիսիստների վարկանիշային ցուցակում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 2735 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը: Այն 14.990 միավորով շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը, 2-րդ տեղում է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը՝ 10.910 միավոր, 3-րդ-ում՝ սերբ Նովակ Ջոկովիչը՝ 8420 միավոր:
կարդալ ավելինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ 74կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 120կգ Յուրի Պատրիկեեւը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնության մրցաշարում հաղթելով իրենց բոլոր 4 մրցակիցներին, նվաճել են չեմպիոնի կոչում: ՀՀ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, 1988թ. Սեուլի օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին` Ա.Ջուլֆալակյանը, եզրափակիչում հաղթել է ուկրաինացի Վ.Շացկիխին, իսկ Յ.Պատրիկեեւը՝ շվեդ Ս.Սյորեբորգին: Շվեդիայի թիմի …
կարդալ ավելինԵրեւանի «Փյունիկը» եւ Աշտարակի «Միկան» 6-ական միավորով գլխավորում են ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակն ապրիլի 4-5-ին կայացած մրցաշարի 2-րդ փուլից հետո: Այս փուլում «Փյունիկը» մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթել է Երեւանի «Ուլիսին». 13-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Դավիթ Գրիգորյանը` «Ուլիսից», իսկ 65-րդ եւ 94-րդ լրացուցիչ րոպեներին եւս 2 գոլ են խփել Հենրիկ …
կարդալ ավելինԵրեկ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ խաղում մրցակցի խաղադաշտում 0։1 հաշվով պարտվեց Էստոնիայի հավաքականին։ Խաղավերջում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը դարձել է ինքնագոլի հեղինակ։ Այսպիսով, Հայաստանը 1 միավորով շարունակում է եզրափակել 5-րդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը։
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի ֆուտբօլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ վերջինս ազատվել է ՀՀ Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Յան Պոուլսենին առաջարկվել է շարունակել աշխատանքը ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կատարելու է Պոուլսենի օգնական Վարդան …
կարդալ ավելինՖրանսիայի Նիս քաղաքում ընթացող «Ամբեր» գերմրցաշարի վերջին՝ 11-րդ փուլի մրցամարտի եւ «կույր» ու արագ շախմատի պարտիայում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Վեսելին Տոպալովի հետ: Վաստակելով 14 միավոր` նա դարձել է մրցաշարի միանձնյա հաղթողը` ընդհանուր հաշվարկում` պահպանելով մրցաշարի գործող հաղթողի իր կոչումը: «Կույր» շախմատի ենթամրցաշարում Լ.Արոնյանը 1-2-րդ տեղերը 7 միավորով կիսել է …
կարդալ ավելինՖրանսիայի Նիս քաղաքում երեկ վերսկսվել է Ամբեր մրցաշարը, որտեղ չեմպիոնի կոչման համար պայքարում է նաեւ Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանը: 9-րդ տուրում Արոնյանը հերթական անգամ հաջող ելույթ է ունեցել` 1,5:0,5 հաշվով պարտության մատնելով Ալեքսանդր Մորոզեւիչին: Հայ շախմատիստը սեւերով ոչ-ոքի է խաղացել կույր շախմատային պարտիայում, իսկ արագ խաղում գեղեցիկ հաղթանակ է տարել ռուսաստանցի գրոսմայստերի նկատմամբ: Արդյունքում Արոնյանը …
կարդալ ավելինFIFA-ն եւ UEFA-ն հրաժարվել են կատարել WADA-ի` Համաշխարհային հակադոպինգային կոմիտեի նոր կանոնները, որոնց համաձայն՝ մրցումների միջեւ ընկած ժամանակահատվածում մարզիկները պետք է զեկուցեն իրենց գտնվելու վայրի մասին ճշգրիտ ժամերով: Նշված կանոնը WADA-ն ներառել է նոր Հակադոպինգային օրենսգրքում, որն ուժի մեջ կմտնի 2010 թվականի հունվարի 1-ին: FIFA-ի եւ UEFA-ի կարծիքով, անհատական եւ թիմային մարզաձեւերի միջեւ մեծ տարբերություն …
կարդալ ավելինIBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին պահպանել է չեմպիոնական կոչումը` առավելության հասնելով ամերիկացի Լեյխուան Սայմոնի նկատմամբ: Չնայած մրցամարտի ընթացքում ունեցած մեծ առավելությանը՝ Աբրահամին չի հաջողվել ժամանակից շուտ ավարտել հանդիպումը: 12 ռաունդներից հետո նրան հաղթանակը շնորհվել է մրցավարների որոշմամբ` 118:109, 117:110: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Արթուր Աբրահամը, նա առաջիկայում մտադիր է …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստում գրոսմայստերի կոչում է շնորհվել 17-ամյա երեւանցի Հրայր Սիմոնյանին: Հաստատվել է նաեւ կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանի գրոսմայստերական տիտղոսը: Միջազգային վարպետի կոչման է արժանացել Ուկրաինան ներկայացնող հայազգի Սուրեն Խաչատրյանը:
կարդալ ավելինՇախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը կրել է իր առաջին պարտությունը: Հայ շախմատիստը Չեռնոգորիայում ընթացող առաջնությունում սեւերով պարտվել է Հրիստոս Բանիկասին, որը իր վարկանիշով զգալիորեն զիջում էր Հակոբյանին: Մինչ այս Վլադիմիր Հակոբյանը 2 հաղթանակ էր տոնել, սակայն այս պարտությունից հետո նահանջել է 45-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում են միանգամից 9 շախմատիստ, որոնք …
կարդալ ավելինՀայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյան Լինարեսում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի վերջին` 13-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ, վաստակելով 6,5 միավոր, կիսել 5-7-րդ տեղերը` լրացուցիչ չափանիշներով զբաղեցնելով միայն 7-րդ տեղը: Նշված փուլի մյուս 3 պարտիաները՝ Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Մագնուս Կառլսեն` Նորվեգիա, Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Վան Յու` Չինաստան, եւ Լենիեր Դոմինգես` Կուբա-Վասիլի Իվանչուկ, նույնպես ավարտվել են …
կարդալ ավելին2009 թվականի Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի հանդիպումները տեղի կունենան մարտի 21-22-ին: Ըստ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկատվության, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ՀՀ ֆուտբոլի ազգային առաջնության խաղացանկը: ՀՀ առաջնության մեկնարկային փուլում հանդիպելու են՝ մարտի 21-ին՝ Երեւանի «Կիլիկիան» եւ Երեւանի «Ուլիսը»` «Հրազդան» մարզադաշտում, 22-ին՝ Գյումրիի «Շիրակը» եւ Երեւանի «Արարատը», Կապանի «Գանձասարն» …
կարդալ ավելինՄիջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ մտադիր է մենամարտել WBC եւ WBO վարկածներով աշխարհի մեկ այլ չեմպիոնի` ամերիկացի Կելլի Պավլիկի հետ: «Մենք առաջարկություն ենք արել Top Rank պրոմոութերական ընկերությանը, որը Կ. Պավլիկի մենամարտերի կազմակերպիչն է, եւ երեւում է, նրանք երկյուղում են այդ առաջարկությունից: Սակայն ինձ թվում …
կարդալ ավելինԳրոսմայստեր Լեւոն Արոնյանը, Լինարեսում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ փուլում ոչ-ոքի ավարտելով իր պարտիան չինացի Վան Յուի հետ, 3,5-ական միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ, որն այս փուլում ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Ոչ-ոքի են ավարտվել նաեւ հնդկաստանցի Վիշվանաթան Անանդի եւ ուկրաինացի Վասիլի Իվանչուկի, ինչպես նաեւ կուբացի Լենիեր Դոմինգեսի …
կարդալ ավելինՓետրվարի 22-ին Իսպանիայի Լինարես քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթել է կուբացի Լենիեր Դոմինգեսին: Սա Արոնյանի երկրորդ հաղթանակն է մրցաշարում: Երկրորդ խաղափուլում հայ գրոսմայստերը սեւ խաղաքարերով հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Վիշի Անանդին: Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Թեմուր Ռաջաբովին: Այսպիսով, Արոնյանը եւ Գրիշչուկը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: …
կարդալ ավելին