Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում առաջինը պայքարի մեջ ներգրավված հայ բանակային մարզիկ, հանրահայտ Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը, կարողացել է մինչեւ 69 կիլոգրամ քաշային կարգում հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
20-ամյա Առաքելը պոկում վարժությունում արձանագրել է 151 կիլոգրամ արդյունք եւ մեկ կիլոգրամով առաջ է անցել ռումինացի Նինել Միկուլեսկուից: Առաքել Միրզոյանի հիմնական մրցակիցը, սակայն, եղել է ֆրանսիացի Վենսելաս Դաբայան, ով շատ ավելի ուժեղ է հրում վարժությունում: Դաբայան այստեղ տիրացել է փոքր ոսկե մեդալի՝ ցուցադրած 186 կիլոգրամ արդյունքով: Առաքել Միրզոյանը, սակայն, միայն մեկ կիլոգրամով է պարտվել Դաբայային հրում վարժությունում եւ, 336 կգ ընդհանուր արդյունքով, հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Ֆրանսիացին հետ է մնացել նրանից 3 կիլոգրամով: Երրորդ տեղը գրավել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Լուկանինը: Հիշեցնենք, որ Առաքել Միրզոյանը մինչ այս կարողացել էր ոսկե մեդալ նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ: