Արոնյանը` 7-րդ տեղում

10/03/2009

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյան Լինարեսում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի վերջին` 13-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ, վաստակելով 6,5 միավոր, կիսել 5-7-րդ տեղերը` լրացուցիչ չափանիշներով զբաղեցնելով միայն 7-րդ տեղը: Նշված փուլի մյուս 3 պարտիաները՝ Վիշվանաթան Անանդ` Հնդկաստան-Մագնուս Կառլսեն` Նորվեգիա, Թեյմուր Ռաջաբով` Ադրբեջան-Վան Յու` Չինաստան, եւ Լենիեր Դոմինգես` Կուբա-Վասիլի Իվանչուկ, նույնպես ավարտվել են ոչ-ոքի: Մրցաշարի հաղթող է դարձել Վ.Իվանչուկը՝ 8 միավոր, 2-րդ տեղում է Ալեքսանդր Գրիշչուկը՝ 8 միավոր, 3-րդ` Մ.Կառլսենը՝ 7,5 միավոր, 4-րդ` Վ.Անանդը՝ 7 միավոր, 5-րդ՝ Վան Յուն՝ 6,5 միավոր, 6-րդ` Թ.Ռաջաբովը՝ 6,5 միավոր, 7-րդ՝ Լ.Արոնյանը՝ 6,5 միավոր, 8-րդ` Լ.Դոմինգեսը՝ 6 միավոր: