Սպորտ

Նոր լոգո

02.11.2008

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենալու ֆեդերացիայի նոր լոգոյի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը ՀՖՖ-ն ներկայանում էր Արարատ լեռան համադրությամբ լոգոյով: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականների մարզաշապիկների վրա նոր լոգո չի լինի, քանի որ, ըստ Հայաստանի օրենսդրության, հավաքական թիմերը միջազգային ասպարեզում կարող են հանդես գալ Հայաստանի զինանշանով:

կարդալ ավելին

Մարտական է

06.10.2008

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է աշխարհի նախկին չեմպիոն, մեքսիկացի Ռաուլ Մարկեսի դեմ հոկտեմբերի 4-ին կայանալիք մարտին: «Ե՛վ տեխնիկապես, եւ՛ տակտիկապես լիովին պատրաստ եմ մարտին, եւ ջանք չեմ խնայի այս անգամ եւս հաղթանակի հասնելու համար»,- «Արմենպրեսի» հետ զրույցում երեկ ասել է Ա. Աբրահամը: Նրա խոսքով, ինքն ամբողջովին ուսումնասիրել է մրցակցին` իր …

կարդալ ավելին

Դավիթ Նալբանդյանին` ՀՀ հատուկ կարգավիճակի անձնագիր

02.10.2008

Սեպտեմբերի 29-ին Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանին ՀՀ կացության հատուկ կարգավիճակի անձնագրի շնորհվեց: Ընդունելությանը ներկա էին Բուենոս Այրեսի սպորտի փոխնախարար Ֆրանսիսկո Իրարասավալը, Բուենոս Այրես քաղաքի խորհրդարանի տնտեսական զարգացման հանձնաժողովի նախագահ Անդրեա Մախյանը, Բուենոս Այրես նահանգի Խորհրդարանի պատգամավորների պալատի անդամ Սերխիո Նահապետյանը, Բուենոս Այրես նահանգի անվտանգության նախկին նախարար Լեոն …

կարդալ ավելին

Խաղարկվել է շախմատի ՄԱԿ-ի գավաթը

23.09.2008

Երեւանի պետական համալսարանի բակում երեկ տեղի է ունեցել շախմատի ամենամյա 4-րդ փառատոնը` ՄԱԿ-ի գավաթի խաղարկությունը, որը միայն մի քանի ժամ է շարունակվել: Փառատոնի բացման արարողությանը ներկա է եղել ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պողոսյանը նշել է, որ փառատոնի հիմնական նպատակն է՝ ՄԱԿ-ի առաքելության, սկզբունքների ու արժեքների տարածումը …

կարդալ ավելին

«Ես գիտեմ Ռ. Մարկեսի ուժեղ կողմերը»

12.09.2008

«Ռաուլ Մարկեսը շատ փորձառու եւ վտանգավոր մրցակից է: Ես նրա հետ մարտում տրամադրվել եմ ծանր եւ 12-ռաունդանոց մրցապայքարի, բայց եթե հնարավորություն ստեղծվի` կփորձեմ նրան հաղթել նոկաուտով»,- անդրադառնալով հոկտեմբերի 4-ին իր եւ մեքսիկացի Ռ. Մարկեսի միջեւ կայանալիք IBF վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու պահպանության մարտին` նշել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Նա ընդգծել է նաեւ, որ մինչ …

կարդալ ավելին

Հաղթելու ենք

06.09.2008

Այսօր երեկոյան ժամը 21:00-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Հանդիպումն իսկապես պատմական է, եւ ոչինչ չի կարող ստվերել ֆուտբոլային խաղի այդ նշանակությունը: Նույնիսկ Դաշնակցության` Գյուլի դեմ նախատեսված ակցիաները: Թեեւ, մեղմ ասած, անհասկանալի է` գոնե ներկայիս իրավիճակում իրականում ում դեմ են ուղղված լինելու այդ ակցիաները` Թուրքիայի՞, թե՞ …

կարդալ ավելին

Լավ մարզավիճակում են

06.09.2008

«Մերձմոսկովյան «Խիմկի» թիմի կազմում վերջին խաղերում ես շատ գոլեր եմ բաց թողնում եւ դժգոհ եմ դրանից, բայց Հայաստանի հավաքականի խաղին ես լավ եմ տրամադրված` լավ հասկանալով Հայաստան-Թուրքիա խաղի մարզական եւ ոչ միայն մարզական կարեւորությունը»,- այսօր կայանալիք խաղից առաջ ասել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: «Սա աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղն է, եւ …

կարդալ ավելին

Եկել են

06.09.2008

Երեկ Երեւան է ժամանել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը` գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմի գլխավորությամբ: Թուրքիայից Երեւան են ժամանել նաեւ 50 մարզական լրագրողներ:

կարդալ ավելին

Նախապատրաստվում են

06.09.2008

Ֆուտբոլի Թուրքիայի հավաքականը Ֆաթիհ Տերիմի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել Հայաստանի հավաքականի հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի մրցավեճին: Թուրքերը հանգրվանել են Ստամբուլի «Swissotel»-ում, իսկ մարզումներն իրականացնում են «Ալի Սամի Յեն» մարզադաշտում: Թուրքիայի պատվիրակությունը պատրաստվում է Երեւան ժամանել սեպտեմբերի 5-ի առավոտյան եւ հանգրվանել «Գոլդեն Պալաս» հյուրանոցում: Նույն օրը, Երեւանի ժամանակով 18։00-ին Թուրքիայի հավաքականը …

կարդալ ավելին

Մեր ընտրանին

02.09.2008

Հայաստանի ազգային ընտրանու մարզչական շտաբը` Յան Պոուլսենի գլխավորությամբ, ուսումնամարզական հավաքի է հրավիրել 25 ֆուտբոլիստի, ովքեր կնախապատրաստվեն սեպտեմբերի 6-ին եւ 10-ին Թուրքիայի եւ Իսպանիայի հավաքականների հետ ՖԻՖԱ 2010 Աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումներին: Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը` Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան) Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան) Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ») Պաշտպաններ` …

կարդալ ավելին

Կենտրոն է բացվելու

31.08.2008

Սեպտեմբերի 3-6-ը «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում գործելու է «Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մամուլի կենտրոնը», որի նպատակն է՝ աջակցել եւ առավել դյուրին դարձնել օտարերկրյա այն լրատվամիջոցների թղթակիցների աշխատանքը, ովքեր լուսաբանելու են 2008թ. սեպտեմբերի 6-ին կայանալիք Աշխարհի գավաթի ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը:

կարդալ ավելին

Նախապատրաստվում է

29.08.2008

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ից կնախապատրաստվի սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ մեր ընտրանին այդ ընթացքում Երեւանում կանցկացնի ուսումնամարզական հավաք: Նախատեսվում է, որ մեր թիմի բոլոր լեգեոներները Երեւան կժամանեն արդեն օգոստոսի 31-ին: Թուրքիայի հետ …

կարդալ ավելին

Վեցերորդ բրոնզե մեդալը

24.08.2008

Բռնցքամարտիկ Հրաչիկ Ջավախյանը երեկ Պեկինի Օլիմպիադայի վեցերորդ բրոնզե մեդալը բերեց Հայաստանի թիմին: 60 կիլոգրամ քաշայինների մրցաշարի կիսաեզրափակչում Հ. Ջավախյանը երեկ 10:5 հաշվով պարտություն է կրել ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյից: Հիշեցնենք, որ Հ. Ջավախյանը նախորդ մարտերում հաղթանակներ էր տարել մրցակիցների նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչ մենամարտը չէր կայացել, քանի որ նրա հարավկորեացի մրցակից Բայկ Ջոնգ-Սուբը պայքարից հրաժարվել էր …

կարդալ ավելին

Նամակ Օզգեներին

24.08.2008

Թուրքական «Հյուրիեթ» թերթը երեկվա համարում` անդրադառնալով սեպտեմբերի 6-ին Երեւանում կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը, գրել է, թե Հայաստանը խաղի արտոնագիր չի պահանջում: Նաեւ նշել են, թե Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մ. Օզգեները ստացել է առաջին պաշտոնական նամակը Հայաստանից: Թերթի հաղորդմամբ, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն օգոստոսի 21-ին Թուրքիայի Ֆուտբոլի ֆեդերացիա ուղարկած նամակում հայտնել է, …

կարդալ ավելին

Վերավաճառում են

24.08.2008

Ըստ «Սինհուա» գործակալության` Պեկինում Օլիմպիադայի երկրպագուները գնում են 2008-ի Խաղերի մրցումների օգտագործված տոմսերը: Ձեռներեց չինացիներն օգտագործված տոմսերը գնում են ուղղակիորեն այն մարզադաշտերի ելքերում, որտեղ տեղի են ունենում մրցումները: Խաղերը սկսվելուց հետո առաջին օրերին համացանցում նույնպես հայտնվել են տոմսերի գնման առաջարկություններ: Բասկետբոլի ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի հավաքականների մրցախաղի, որը տեղի ունեցավ օգոստոսի 10-ին, տոմսերը գնվում են 300 …

կարդալ ավելին

Հեռացել է «Էգալեո»

24.08.2008

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Միխայիլ Սիմոնյանը հեռացել է հունական «Էգալեո» ակումբից եւ այլեւս հանդես չի գա այնտեղ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայության փոխանցմամբ` հայ ֆուտբոլիստը խզել է ակումբի հետ պայմանագիրը, քանի որ վերջին շրջանում հանդես չէր գալիս թիմի հիմնական կազմում փաստաթղթային որոշ անճշտությունների պատճառով: Ակումբը Մ. Սիմոնյանին շարունակաբար խոստացել է լուծել այդ հարցերը, սակայն …

կարդալ ավելին

Կիսեց 3-6-րդ տեղերը

20.08.2008

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վաստակելով 6,5 միավոր, կիսեց 3-6-րդ տեղերը Աթենքում ավարտված «Ակրոպոլիսի գավաթը» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում: Իսկ մրցաշարի հաղթողներ դարձան իսրայելցի Իլյա Սմիրինը եւ Դ.Պարլիտրասը Ռումինիայից՝ 7-ական միավոր: Նշենք, որ հայազգի 3 շախմատիստներ ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել են ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հավաքականներում, որոնք հոկտեմբերին հանդես կգան Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք շախմատի …

կարդալ ավելին

Կմրցի Եվրոպայի չեմպիոնական գոտու համար

20.08.2008

IBF վարկածով աշխարհի հայազգի չեմպիոն Արթուր Աբրահամի հարազատ եղբայր Ալեքսանդր Աբրահամը Եվրոպայի չեմպիոնական գոտու համար կպայքարի սերբ բռնցքամարտիկ Նիկոլայ Ստեֆանովիչի հետ: Ըստ եվրոպական Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ասոցիացիայի պաշտոնական կայքէջի` թեթեւ քաշային կարգում մրցող այս երկու բռնցքամարտիկների մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին` գերմանական Դյուսելդորֆ քաղաքում:

կարդալ ավելին

38-39-րդ տեղերում ենք

17.08.2008

Պեկինի Օլիմպիական խաղերում մինչ օրս շահած 4 բրոնզե մեդալներով Հայաստանը Օլիմպիադայի մասնակից երկրների աղյուսակում Բրազիլիայի հետ կիսում է 38-39-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Չինաստանի թիմը` 22 ոսկե, 8 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներով: Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը, երրորդում` Գերմանիան:

կարդալ ավելին

Ոսկե մեդալ է նվաճել

17.08.2008

Ուկրաինացի հայազգի մարզիկ Արթուր Այվազյանը հրաձգություն մարզաձեւում նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ: Նա 50 մ հեռավորությունից ամենադիպուկն է կարողացել կրակել: Եզրափակիչում Ա. Այվազյանը հավաքել է 702,7 միավոր եւ դարձել է oլիմպիական չեմպիոն: Արծաթե եւ բրոնզե մեդալների են արժանացել ամերիկացի Մեթյու Էմմոնսը` 701,7 մ եւ ավստրալիացի Ուորեն Պոտենը` 700,5 մ:

կարդալ ավելին