Ըստ «Սինհուա» գործակալության` Պեկինում Օլիմպիադայի երկրպագուները գնում են 2008-ի Խաղերի մրցումների օգտագործված տոմսերը: Ձեռներեց չինացիներն օգտագործված տոմսերը գնում են ուղղակիորեն այն մարզադաշտերի ելքերում, որտեղ տեղի են ունենում մրցումները: Խաղերը սկսվելուց հետո առաջին օրերին համացանցում նույնպես հայտնվել են տոմսերի գնման առաջարկություններ: Բասկետբոլի ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի հավաքականների մրցախաղի, որը տեղի ունեցավ օգոստոսի 10-ին, տոմսերը գնվում են 300 յուան միջին գնով: Ըստ չինացի հավաքորդների գնահատման՝ նվազ նշանակալից իրադարձությունների օգտագործված տոմսերի համար կարելի է ստանալ շուրջ 50 յուան (7,3 դոլար): Օգտագործված տոմսերի թանկացման համեմատ առաջիկա մրցումների տոմսերի գները նույնպես շարունակում են աճել: Թեթեւ ատլետիկայի եզրափակիչների (տեղի են ունենում «Թռչնի բույն» մարզադաշտում) 800 յուան առավելագույն անվանական արժեքով տոմսը անմիջականորեն մարզադաշտի մոտ ձեռքի վրա վաճառում են մինչեւ 4000 յուան գնով: