Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունենալու ֆեդերացիայի նոր լոգոյի շնորհանդեսը: Հիշեցնենք, որ մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը ՀՖՖ-ն ներկայանում էր Արարատ լեռան համադրությամբ լոգոյով: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականների մարզաշապիկների վրա նոր լոգո չի լինի, քանի որ, ըստ Հայաստանի օրենսդրության, հավաքական թիմերը միջազգային ասպարեզում կարող են հանդես գալ Հայաստանի զինանշանով: