Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, վաստակելով 6,5 միավոր, կիսեց 3-6-րդ տեղերը Աթենքում ավարտված «Ակրոպոլիսի գավաթը» շախմատի ավանդական միջազգային մրցաշարում: Իսկ մրցաշարի հաղթողներ դարձան իսրայելցի Իլյա Սմիրինը եւ Դ.Պարլիտրասը Ռումինիայից՝ 7-ական միավոր: Նշենք, որ հայազգի 3 շախմատիստներ ԱՄՆ-ի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ ընդգրկվել են ԱՄՆ-ի կանանց եւ տղամարդկանց հավաքականներում, որոնք հոկտեմբերին հանդես կգան Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հանդես կգա ԱՄՆ-ի շախմատի տղամարդկանց, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Տաթեւ Աբրահամյանը եւ Կատարինա Ռոհոնյանն ընդգրկված են ԱՄՆ-ի կանանց շախմատի հավաքականում: