Սպորտ

Հաղթելու ցանկությամբ՝ ոչ ոքի

01.06.2008

«Մենք միշտ էլ դուրս ենք գալիս խաղադաշտ` հաղթելու համար»,- երեկ երեկոյան կայանալիք Մոլդովա-Հայաստան հանդիպումից առաջ «Ա1+»-ին ասել է Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը: «Նմանատիպ հանդիպումները շատ օգտակար են հավաքականի համար: Մարզիչը հնարավորություն կունենա ավելի մոտիկից ծանոթանալ ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստները` մարզչին եւ նրա պահանջներին»,- նշել է ֆուտբոլիստը: Նշենք, որ մոլդովացիները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում են 38-րդ …

կարդալ ավելին

Դարձյալ Միրանդայի հետ

01.06.2008

«Իմ մրցակիցը չպետք է ինձնից վախենա, սակայն պետք է հարգի»,- ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է հայազգի բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: Նա Շվեյցարիայում նախապատրաստվում է հունիսի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մարտին: «Օրական մարզվում եմ երկու անգամ եւ ինձ զգում եմ շատ լավ: 20 օրից կմեկնեմ ԱՄՆ …

կարդալ ավելին

Վերջին հորիզոնականում

22.05.2008

Սոֆիայում ավարտված «Մտել-Մատերս-2008» շախմատային մրցաշարի արդյունքներով՝ հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը չինացի Բու Հիանցզիի հետ բաժանել է վերջին հորիզոնականը: Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով խաղացել է Բու Հիանցզիի հետ, որին հաղթելու դեպքում կհեռանար վերջին հորիզոնականից, սակայն այս պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Անցկացրած 10 պարտիաներում Արոնյանը վաստակել է ընդամենը 3 միավոր: Նույնքան միավոր էր վաստակել նաեւ Հիանցզին, եւ …

կարդալ ավելին

гïáõÏ ÙñóáõÛÃ

16.05.2008

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) նշանակել է իր վարկածով առաջին թեթեւ քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցամարտի կազմակերպման մրցույթ: Մրցամարտը լինելու է Հայաստանի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ ռուս մարզիկ, աշխարհի չեմպիոն Դմիտրի Կիրիլովի միջեւ մայիսի 16-ին: Մրցույթը կշահի այն կազմակերպությունը, որն ավելի մեծ գումար կառաջարկի: Հայտի արժեքը 25.000 դոլար է, աշխարհի չեմպիոնը կստանա …

կարդալ ավելին

Ոչ-ոքի

15.05.2008

Հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ Սոֆիայում ընթացող Մասթերզ կարգի շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ փուլում եւ այժմ 1-ական միավորով նրա հետ կիսում է 4-5-րդ տեղը: Այս փուլի մյուս պարտիաներում ուկրաինացի Վասիլի Իվանչուկը սպիտակներով հաղթել է չինացի Բու Սյան Չժիին, իսկ բուլղարացի Իվան Չեպարինովը սպիտակներով զիջել է իր համերկրացի …

կարդալ ավելին

Մրցելու են Հոլիվուդում

05.05.2008

Գերմանիայում ապրող եւ այդ երկրի անունից հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ, IBF մրցակարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հունիսի 21-ին Հոլիվուդում կհանդիպի կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ, որին պարտության էր մատնել երկու տարի առաջ: Աբրահամը 2006 թվականի աշնանը հաղթել է Միրանդային, սակայն վնասել է ծնոտը: «Ֆրանսպրեսի» վկայությամբ՝ 28-ամյա Աբրահամը մինչեւ այժմ անցկացրած 26 մենամարտերում չի պարտվել՝ դրանցից 21-ն …

կարդալ ավելին

Հայաստան-Թուրքիան՝ «Հրազդան» մարզադաշտում

04.05.2008

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ ներկայումս լուրջ վերանորոգման աշխատանքներ են կատարվում «Հրազդան» մարզադաշտում, եւ Հայաստան-Թուրքիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումն, ամենայն հավանականությամբ, հենց այնտեղ էլ կանցկացվի։ «Այն խնդիրը, որ կար մարզադաշտի հետ կապված, որ այն վտանգված է, այդ խնդիրը 100 տոկոսով հանված է»,- ասել է ՀՖՖ նախագահը։ Երեկ ՀՖՖ-ն նաեւ …

կարդալ ավելին

Եվս մեկ հաղթանակ

28.04.2008

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը տարել է իր հերթական հաղթանակը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում: Նա 6:1, 6:0 հաշվով հաղթել է Թ.Ռոբրեդոյին:

կարդալ ավելին

Առաջին հաղթանակը

13.04.2008

Լիսաբոնում մեկնարկած Եվրոպայի առաջնության իր առաջին մրցամարտում Հայաստանի 66կգ քաշային Արմեն Նազարյանը երեկ հաղթել է սլովակ Յոժեֆ Կրանցին: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են նաեւ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանն ու 73կգ քաշային ամերիկահայ Վիլեն Թավադյանը: Լիսաբոնում ՀՀ մարզական պատվիրակության ղեկավարն է ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչը Գագիկ Աղամալյանն է, մարզիչը՝ …

կարդալ ավելին

Գլխավորում է «Ամբերի» աղյուսակը

28.03.2008

Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է ՌԴ գրոսմայստեր Ալեքսանդր Մորոզեւիչին Ֆրանսիայի Նիս քաղաքում շարունակվող «կույր» եւ արագ շախմատի «Ամբեր» 17-րդ միջազգային մրցաշարի 9-րդ փուլում` առավելության հասնելով սեւ ֆիգուրներով՝ «կույր», սպիտակ ֆիգուրներով՝ արագ շախմատի պարտիայում: Այս փուլից հետո Լ.Արոնյանն առաջատարի դիրքում է եւ՛ ընդհանուր, եւ՛ 2 ենթամրցաշարերի հաշվարկում: Նա 12,5 միավորով միանձնյա գլխավորում է …

կարդալ ավելին

Արոնյանը կմասնակցի

06.02.2008

Որոշվել են փետրվարի 15-23-ը Մեքսիկայի Մորիլիա եւ փետրվարի 26-ից մինչեւ մարտի 7-ն Իսպանիայի Լինարես քաղաքում կայանալիք Մորիլիա-Լինարես շախմատի միջազգային մրցաշարի բոլոր 8 մասնակիցները: Մրցաշարին մասնակցելու են՝ Հայաստանի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հունգարացի Պետեր Լեկոն, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսեյ Շիրովը` Իսպանիայից եւ նորվեգացի Մագնուս Կառլսենը:

կարդալ ավելին

Վիկը եւ Յուրին` չեմպիոնի հավակնորդներ

04.02.2008

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, 51կգ քաշային Վախթանգ Դարչինյանն աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցամարտում փետրվարի 2-ին Ֆիլիպինների Զեբու քաղաքում հանդիպելու է տեղի մարզիկ Ջեդ Գորեսի հետ: Մրցամարտի մասնակիցների հնարավորությունները գնահատվում են մոտավորապես հավասար` Վ. Դարչինյանին որոշ նախապատվություն տալով: Մեկ այլ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ ուկրաինացի, կիսածանր քաշային Յուրի Բարաշյանը, փետրվարի 23-ին Գերմանիայում կայանալիք մրցամարտում …

կարդալ ավելին

Առաջին խաղը Թուրքիայի հետ

04.02.2008

Երեկ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում որոշվեց 2010թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության 5-րդ ընտրական ենթախմբի խաղացանկը: Հիշեցնենք, որ այս ենթախմբում՝ Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա-Հերցեգովինայի եւ Էստոնիայի թիմերի հետ ընդգրկված է նաեւ Հայաստանի հավաքականը: Հայաստանի ֆուտբոլիստներն իրենց առաջին խաղը կանցկացնեն սեպտեմբերի 6-ին, Երեւանում, Թուրքիայի թիմի հետ:

կարդալ ավելին

Լեւոն Արոնյանը՝ Վեյկ ան Զեեի հաղթող

30.01.2008

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը եւ այս տարի եւս նվաճեց Վեյկ ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի հաղթողի կոչումը։ Վերջին՝ 13-րդ տուրում Լեւոնը սեւերով մրցում էր հունգարացի Հուդիթ Պոլգարի հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով։ Նույնպիսի արդյունքով բավարարվեց նաեւ մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը, Թեմուր Ռաջաբովի հետ խաղում։ Այսպիսով, 13 տուրից հետո Արոնյանն ու …

կարդալ ավելին

Լեւոն Արոնյանն առաջին տեղում է

27.01.2008

Վեյկ Ան Զեեում անցկացվող շախմատային սուպերմրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը պարտության է մատնել Լյուկ վան Վելիին եւ այժմ 7 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մագնուս Կառլսենը, ով մինչ այդ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, պարտություն է կրել Անանդից եւ այժմ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր, եւ Լեւոն Արոնյանը լավ հնարավորություն ունի …

կարդալ ավելին

Չեն շարունակի մրցապայքարը

27.01.2008

Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան զույգը չի շարունակի մրցապայքարը Զագրեբում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում` Ա.Գրեբյոնկինայի վնասվածքի պատճառով: Հիշեցնենք, որ պարային զույգը մրցաշարի առաջին օրը պարտադիր պարի կատարումից հետո զբաղեցրել է 17-րդ տեղը: Ըստ ՀՀ Գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի` մարզուհու առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռեւս չեն ստացվել:

կարդալ ավելին

Զրո միավոր՝ ձեռք չսեղմելու համար

23.01.2008

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցույթի ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Առաջին անգամ շախմատային մրցույթների պատմության մեջ խաղացողը զրկվել է խաղը շարունակելու իրավունքից այն պատճառով, որ չի սեղմել իր մրցակցի ձեռքը։ Բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովը անգլիացի Նայջել Շորտին չի հասցրել ողջունել, քանի որ հինգ րոպե ուշացումով է ներկայացել խաղին, կատարել է առաջին քայլը, սակայն մոռացել …

կարդալ ավելին

Կխաղա ֆուտբոլի դանիական ակումբի կազմում

21.01.2008

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը մեկ տարվա պայմանագիր է կնքել Դանիայի «Ռենդերս» ակումբի հետ, որն այդ երկրի ազգային առաջնությունում զբաղեցնում է 6-րդ տեղը:

կարդալ ավելին

Աբրահամը լավագույնն է

25.12.2007

Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի 2007թ. լավագույն բռնցքամարտիկ։ «Boxsport» հեղինակավոր հանդեսի անցկացրած հարցման արդյունքում Արթուրը ստացել է 886 ձայն՝ 286-ով ավելի, քան 2-րդ տեղը գրաված ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն։ «Էդիսոն Միրանդայի հետ մրցամարտից հետո, երբ ես կոտրեցի ծնոտս, չէի պատկերացնում, թե իմ վերադարձը ռինգ ինչպես կստացվի։ Սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսի 3 անգամ …

կարդալ ավելին

93-րդ տեղում

19.12.2007

ՖԻՖԱ-ի` երեկ հրապարակած դասակարգման աղյուսակում ֆուտբոլի Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 93-րդ հորիզոնականը` նահանջելով 3 աստիճանով: Այս ընթացքում մեր հավաքականը միավորների կորուստ չի ունեցել, սակայն Հայաստանի թիմից առաջ են անցել մի քանի հավաքականներ: Նշենք, որ աղյուսակը գլխավորում է Արգենտինան, որին հաջորդում են Բրազիլիան եւ Իտալիան:

կարդալ ավելին