Աբրահամը լավագույնն է

25/12/2007

Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի 2007թ. լավագույն բռնցքամարտիկ։ «Boxsport» հեղինակավոր հանդեսի անցկացրած հարցման արդյունքում Արթուրը ստացել է 886 ձայն՝ 286-ով ավելի, քան 2-րդ տեղը գրաված ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն։ «Էդիսոն Միրանդայի հետ մրցամարտից հետո, երբ ես կոտրեցի ծնոտս, չէի պատկերացնում, թե իմ վերադարձը ռինգ ինչպես կստացվի։ Սակայն աշխարհի չեմպիոնի տիտղոսի 3 անգամ պաշտպանելը ցույց տվեց, որ 2007թ. ինձ համար հաջող է դասավորվել։ Ես ուրախ եմ այս գնահատականի համար եւ շնորհակալություն եմ հայտնում գերմանացի երկրպագուներին»,- ասել է Արթուր Աբրահամը։ Ի դեպ, նույն հարցման արդյունքներով, 2007թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Արթուրի մարզիչը՝ Ուլի Վեգները։