Զրո միավոր՝ ձեռք չսեղմելու համար

23/01/2008

Վեյկ ան Զեեում ընթացող շախմատային մրցույթի ժամանակ սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Առաջին անգամ շախմատային մրցույթների պատմության մեջ խաղացողը զրկվել է խաղը շարունակելու իրավունքից այն պատճառով, որ չի սեղմել իր մրցակցի ձեռքը։ Բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովը անգլիացի Նայջել Շորտին չի հասցրել ողջունել, քանի որ հինգ րոպե ուշացումով է ներկայացել խաղին, կատարել է առաջին քայլը, սակայն մոռացել է ձեռքսեղմման արարողության մասին, ինչը, որպես ոչ հարգալից վերաբերմունք է որակավորվել ու պատժվել է։ Բուլղարացու իրավապաշտպանը բողոքարկում է այդ որոշումը։