Սպորտ

Վիկ Դարչինյանը ձգտում է բարձունքի

29.10.2006

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի եւ միջազգային կազմակերպության 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանն իր չեմպիոնի տիտղոսը պաշտպանելուց հետո երեկ Երեւանում նորից նշեց, որ ձգտում Է իր քաշային կարգում բացարձակ չեմպիոնի կոչմանը, դրա համար ցանկություն ունի հաղթել նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երրորդ՝ համաշխարհային ֆեդերացիայի վարկածով եւ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը: Նա ասաց, որ աշխարհի բացարձակ …

կարդալ ավելին

Մատերացցին Զիդանին առաջարկում է հաշտվել

29.10.2006

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Մատերացցին Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին առաջարկել է հաշտվել։ «Ես խնդիր չունեմ Զիդանի հետ նորից հանդիպել եւ զրուցել։ Ես համոզված եմ, որ մենք կհասկանանք իրար, քանի որ երկուսս էլ սխալ ենք եղել Գերմանիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղում»,- գրում է ֆրանսիական Le Quotidien-ը ՝ վկայակոչելով Մատերացցիի հայտարարությունը։ «Պարզապես պետք է …

կարդալ ավելին

Ո՞ր ռաունդում քեզ նոկաուտ անեմ

25.10.2006

«Երբ դուրս եմ գալիս ռինգ ու մրցակցիս տեսնում եմ՝ ինքս ինձ ասում եմ՝ սրա՞ պատճառով եմ այսքան չարչարվել ու քաշ գցել։ Ու ուզում եմ «մուռս հանեմ», – մի առիթով ասել էր IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը։ Ամեն մենամարտից առաջ նա ստիպված է լինում 7-8 կգ նիհարել։ Իսկ ինչպե՞ս է նա դա անում. …

կարդալ ավելին

Հերթական պարտությունը

15.10.2006

«Եվրո-2008»-ի ընտրական փուլում մեր ֆուտբոլի հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը։ Այս անգամ մեր ֆուտբոլիստները զիջեցին A խմբի առաջատարին՝ Սերբիայի ընտրանուն։ Բելգրադում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց առանց գոլերի, սակայն գնդակը կարող էր մի քանի անգամ հայտնվել Հայաստանի հավաքականի դարպասում։ Անգամ սերբերի իրացրած 11 մետրանոց հարվածը բարձր ստացվեց։ Սակայն հաջորդ խաղակեսում սերբերը խաղային առավելությունը վերածեցին …

կարդալ ավելին

Հայ-ադրբեջանական ծեծկռտուք` Բելգիայում

15.10.2006

Եվրոպայի 2008 թ. ֆուտբոլի առաջնության Բելգիայի եւ Ադրբեջանի թիմերի միջեւ Բրյուսելում տեղի ունեցած ընտրական խաղն ավարտվել է հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլասերների ծեծկռտուքով: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հոլանդիայի եւ Բելգիայի որոշ քաղաքներից ժամանել են շուրջ 200 ադրբեջանցի ֆուտբոլի սիրահարներ, որոնք հսկայական դրոշ են տարածել մարզադաշտի՝ իրենց հատկացված տրիբունայում: «Սակայն, որոշ ժամանակ անց մի քանի տրիբունա այն կողմ …

կարդալ ավելին

Շախմատային թագին տիրացավ Կրամնիկը

15.10.2006

Վերջ։ Այլեւս շախմատի աշխարհի չեմպիոնի մասին խոսելիս հարկ չի լինի շեշտել՝ ՖԻԴԵ-ի վարկածո՞վ չեմպիոն, թե՞ պրոֆեսիոնալ ասոցիացիայի։ Չեմպիոնն այլեւս միակն է՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։ Կալմիկիայում անցկացվող միավորիչ մենամարտում նա կարողացավ առավելության հասնել բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովի նկատմամբ։ Իսկ մրցամարտն, իրոք, շատ համառ ստացվեց։ Հիմնական մասը, որը բաղկացած էր 12 պարտիայից, ավարտվեց ոչ-ոքի։ Գրոսմայստերներից յուրաքանչյուրը վաստակեց …

կարդալ ավելին

Հաղթանակ՝ առանց ցնծության

11.10.2006

Լաս Վեգասում նրա դեմ ռինգ էր դուրս եկել ֆիլիպինցի Գլեն Դոները։ Նշենք, որ Դոները IBF-դասակարգման ցուցակում զբաղեցնում է 15-րդ տեղը, IBO-ի ցուցակում՝ 27, իսկ WBO վարկածով՝ 2-րդ հորիզոնականը։ Մինչ Վախթանգի հետ մրցամարտը, 27-ամյա ֆիլիպինցին անցկացրել էր 19 հանդիպում, որից 2-ում պարտվել էր, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի արդյունքով։ Գաղտնիք չէ, որ այս քաշային կարգի բռնցքամարտիկները վախենում …

կարդալ ավելին

Եվս մեկ բրոնզե մեդալ

10.10.2006

Դոմինիկյան Հանրապետությունում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 23-ամյա ծանրորդ, գյումրեցի Տիգրան Մարտիրոսյանը 85 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ է նվաճել: Ռուսաստանցի Ասլամբեկ Ադիեւն այս մրցաշարում երկրորդն էր, իսկ բելառուս Անդրեյ Ռուբակովը նվաճեց չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ այս առաջնության ընթացքում Հայաստանը ձեռք է բերում թվով 3-րդ բրոնզե մեդալը: Մինչ այդ նման պարգեւի էին արժանացել Արա Խաչատրյանը …

կարդալ ավելին

Դուրս է գրվել

05.10.2006

IBF վարկածով միջին քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը նախօրեին դուրս է գրվել հիվանդանոցից, ուր տեղափոխվել էր սեպտեմբերի 23-ին՝ Էդիսոն Միրանդայի հետ մենամարտից հետո: Այդ մենամարտում Աբրահամը հաղթանակ տոնեց, սակայն կոտրեց ծնոտը: Գերմանական լրատվամիջոցներին Արթուր Աբրահամը հայտնել է, որ արդեն իրեն լավ է զգում: «Վստահ եմ, որ այս վնասվածքն իմ կարիերային չի խանգարի, մի …

կարդալ ավելին

Կարատե կոչվող սառցաբեկորը

05.10.2006

Դա սպորտ չէ, այլ՝ մարտարվեստ։ Բայց հենց որ կարատեիստը պատրաստ է լինում կյանքի ու մահու կռվին մասնակցելուն եւ լիցքավորվում է լրջագույն պայքար մղելու համար, նա հասկանում է, որ կարատեն նաեւ աշխարհայացք է, փիլիսոփայություն է։ Կամ, ինչպես Արեւելքում են ասում՝ կարատեն ուղի է։ «Եթե միայն քեզ համար ես ուժ որոնում, ապա լավ կլինի սարեր բարձրանաս ու …

կարդալ ավելին

Միրանդան եկել էր պարտվելու

29.09.2006

Սեպտեմբերի 23-ին գերմանական Վեցլար քաղաքում ռինգ դուրս եկան IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու կոլումբիացի բռնցքամարտիկ Էդիսոն Միրանդան։ Մրցամարտի շուրջ հետաքրքրությունը շատ մեծ էր։ Այն պետք է տեղի ունենար դեռ օգոստոսին, սակայն Արթուրի հիվանդության պատճառով հետաձգվել էր։ Դա առիթ էր տվել, որպեսզի Միրանդան չարախնդար եւ հայտարարեր, որ Արթուրը խուսափում է մարտից։ …

կարդալ ավելին

«Սիրում եմ սարսափ եւ կոմեդիկ ֆիլմեր դիտել»,- ասում է բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանը

13.09.2006

– Քո տարիքում կանայք այլ հետաքրքրություններ ունեն: Ինչպե՞ս են վերաբերվում ընկերներդ եւ հատկապես ընտանիքդ այն հանգամանքին, որ դու զբաղվում ես բռնցքամարտով` այն էլ պրոֆեսիոնալ: – Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են՝ ընկերներս, բարեկամներս, հարազատներս ողջունում են ընտրությունս: Այո, գիտեմ, կան մարդիկ, որ բռնցքամարտն ընդհանրապես չեն սիրում, իսկ դե կանանց բռնցքամարտի մասին էլ չասեմ… Իմ նպատակն է …

կարդալ ավելին

Ֆանատիզմի տխուր հետեւանքները

10.09.2006

Սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ֆուտբոլի ազգային հավաքականների` «Հայաստան-Բելգիա» հանդիպումից մեկ օր անց, Կենտրոն համայնքի Ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքի կաթսայատան հորում հայտնաբերվել է Երեւան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի թիվ 12 տան բնակիչ, 1988-ին ծնված Վ. Ղազարյանի դիակը: Դեպքի վայր մեկնած Հայաստանի փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման օպերատիվ խմբի փրկարարները երեկոյան ժամերին …

կարդալ ավելին

Անհաջող մեկնարկ

10.09.2006

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը «Եվրո-2008»-ի նախընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 6-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը՝ նոր մարզչի՝ շոտլանդացի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ։ Ցավոք, Պորտերֆիլդի դեբյուտն անհաջող ստացվեց։ Մեր տղաները սեփական հարկի տակ պարտություն կրեցին Բելգիայից։ Հանուն արդարության պետք է նշել, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները գրեթե չէին զիջում մրցակցին։ Ճակատագրական եղավ առաջին խաղակեսի 40-րդ րոպեն, երբ Դանիել վան Բույտենը …

կարդալ ավելին

Հաղթել է

03.09.2006

21-րդ անգամ ԱՄՆ-ի բաց առաջնությանը մասնակցող Անդրե Աղասին նախօրեին հաղթել է կիպրոսցի Մարկոս Բաղդատիսին եւ շարունակում է մասնակցել մրցաշարին, որից հետո մտադիր է թողնել մեծ թենիսը: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», մրցամարտը չափազանց լարված էր, եւ 36-ամյա Աղասիից հսկայական ջանքեր պահանջվեցին հաղթանակի հասնելու համար:

կարդալ ավելին

Բերեզովսկին լքում է հավաքականը

03.09.2006

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է ավարտել ելույթները հավաքականում: Բերեզովսկին պաշտոնական նամակով դիմել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին: «Ընտանեկան բնույթի պրոբլեմների առաջացման եւ մարզական միկրովնասվածքների հետ կապված, ինչպես նաեւ` հաշվի առնելով իմ տարիքը, հանգամանորեն քննարկելով բոլոր «կողմերն» ու «դեմերը», ընդունել եմ ինձ համար ոչ հեշտ որոշում` ավարտել իմ կարիերան ՀՀ ազգային հավաքականում: Հաշվի …

կարդալ ավելին

Աբրահամ-Միրանդա մրցամարտը` 1 ամսից

30.08.2006

IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ռինգ դուրս կգա սեպտեմբերի 23-ին։ Արթուրը պետք է Էդիսոն Միրանդայի հետ մրցեր օգոստոսի 26-ին, սակայն մրցամարտը հետաձգվել է Արթուրի հիվանդության պատճառով։ Դա Միրանդային չարախնդալու առիթ է տվել։ Նա նշել է, որ Արթուրը պարզապես լսել է իր ուժի մասին եւ վախեցել է, իսկ հետո «մեծահոգաբար» հայտարարել, որ …

կարդալ ավելին

Վաղը կմեկնարկի «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը

28.08.2006

Սեպտեմբերի 25-30-ը Սեւանա լճի ափին տեղի կունենա «Սպորտ եւ մեդիա» փառատոնը, որը կազմակերպում է «Սպորտի աշխարհ» ամսագիրը՝ Բրիտանական խորհրդի եւ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի քարոզումը երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ սպորտով հետաքրքրվող անձանց շրջանակի ընդլայնումը։ Միջոցառման ընթացքում տեղի կունենան սպորտային միջոցառումներ, մարզիկների եւ լրագրողների մրցանակաբաշխություն, ինչպես նաեւ համերգ՝ …

կարդալ ավելին

Նոր «ֆիրմա» մարզիչ

21.08.2006

Վերջինս ազգությամբ շոտլանդացի է, ծնվել է 1946թ., Շոտլանդիայի Դանֆերմլայն քաղաքում։ 1964-ից հանդես է եկել «Ռեյթ Ռովերս», «Սանդերլենդ» եւ «Շեֆիլդ Ուենսդեյ» թիմերում։ Մարզչական կարիերան սկսել է հենց «Շեֆիլդում», 1977-1979թթ. եղել է այս թիմի խաղացող-մարզիչ։ 1986-ից մինչեւ 1988թ. Պորտերֆիլդը գլխավորել է շոտլանդական «Աբերդինը» եւ 86-87թթ. Չեմպիոնների գավաթում հասել մինչեւ քառորդ եզրափակիչ։ Այնուհետեւ աշխատանքը շարունակել է «Չելսիում», մինչեւ …

կարդալ ավելին

Ռոնալդինյոն չի տեսել

18.08.2006

«Բարսելոնա»-ի եւ Բրազիլիայի հավաքականի ռմբարկու, վերջին երկու տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն չի տեսել, թե ինչպես է Աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղում Զիդանը գլխով հարվածում Մատերացցիին։ Բրազիլացին խոստովանել է, որ Ֆրանսիա-Բրազիլիա խաղում իրենց թիմի կրած պարտությունից հետո ինքը կտրվել է ամբողջ աշխարհից՝ չի դիտել հեռուստացույց, չի կարդացել ոչ մի թերթ։ Ինչ վերաբերում է Զիդանի այդ …

կարդալ ավելին