Վաղը կմեկնարկի «Սպորտ եւ Մեդիա» փառատոնը

28/08/2006

Սեպտեմբերի 25-30-ը Սեւանա լճի ափին տեղի կունենա «Սպորտ եւ մեդիա» փառատոնը, որը կազմակերպում է «Սպորտի աշխարհ» ամսագիրը՝ Բրիտանական խորհրդի եւ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի քարոզումը երիտասարդության շրջանում, ինչպես նաեւ սպորտով հետաքրքրվող անձանց շրջանակի ընդլայնումը։ Միջոցառման ընթացքում տեղի կունենան սպորտային միջոցառումներ, մարզիկների եւ լրագրողների մրցանակաբաշխություն, ինչպես նաեւ համերգ՝ հայ էստրադային երգիչների մասնակցությամբ։ Փառատոնը լուսաբանելու են Եվրոպայի եւ Ասիայի ավելի քան 40 ԶԼՄ-ներ։ Փակման հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերով։