2007թ. Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան» հաջորդ մրցաշարում պայքարելու է 2-րդ տեղի համար: Մեկնաբանելով «Միկայի» ելույթը ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարում` թիմի գլխավոր մարզիչ, անվանի մասնագետ Արկադի Անդրեասյանն «Արմենպրեսին» ասել է, թե տրամաբանական չէր լինի սպասել, որ «Միկան» հաղթահարի միանգամից երկու նախնական փուլերը. այդպիսի խնդիր թիմի առջեւ դրված է նոր մրցաշրջանում: Ի դեպ, 2008թ. «Միկան» …
կարդալ ավելինԳերմանաբնակ հայաստանցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը 2008թ. հուլիսին Համբուրգում հանդիպելու է գերմանացի Ֆելիքս Շտուրմի հետ: Ինչպես հայտնել է բռնցքամարտիկի մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդը, այս մրցամարտում հաղթելուց հետո Ա. Աբրահամը մտադիր է դառնալ միջին քաշային կարգում բոլոր վարկածներով աշխարհի չեմպիոն եւ կմտածի աշխարհի միացյալ չեմպիոնի կոչման համար ԱՄՆ-ում …
կարդալ ավելինՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լեւոն Արոնյանը չկարողացավ պահպանել այս տիտղոսը, որը նվաճել էր 2 տարի առաջ: Արոնյանը երեկ անհաջողության մատնվեց Խանտի Մանսիյսկում ընթացող խաղարկության 1/8-րդ եզրափակիչում: Լեւոն Արոնյանի մրցակիցն էր Դիմիտրի Յակովենկոն: Հիմնական 2 պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Երեկ կայացան լրացուցիչ 2 պարտիաները, որոնք անցկացվեցին արագ շախմատի կանոններով: Արոնյանն արագ շախմատում բավական հաջող է հանդես …
կարդալ ավելին«Մենք հանդիպել ենք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ, եւ չկա որեւէ խնդիր. նրանք ասել են, որ խաղերը կանցկացվեն հնարավորինս լավ», – Բրյուսելում հայտարարել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որն ակնկալում է, որ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների խաղերը կկայանան՝ չնայած երկու երկրների միջեւ առկա քաղաքական լուրջ տարաձայնություններին: Անդրադառնալով …
կարդալ ավելինՀայաստանի շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը հաջողությամբ հաղթահարեցին Ռուսաստանում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչի արգելքը եւ դուրս եկան հաջորդ փուլ: Լեւոն Արոնյանը, մրցելով գերմանացի Յան Գուստաֆսոնի հետ, դեռեւս նախօրեին էր գործնականում ապահովել իր տեղը 1/16-րդ եզրափակիչում՝ պարտության մատնելով մրցակցին: Երեկ կայացած 2-րդ պարտիայում Արոնյանին բավարարում էր նաեւ ոչ-ոքին եւ 46-րդ քայլին պարտիան ավարտվեց …
կարդալ ավելինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2010թ. առաջնության ընտրական մրցաշարում հանդես կգա E խմբում, որտեղ ընդգրկված են նաեւ Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի ու Էստոնիայի թիմերը: Ֆուտբոլի աշխարհի 2010թ. առաջնությունը անցկացվելու է Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում: ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մոտ երկու շաբաթ առաջ կայացած ասուլիսում հայտարարել էր, որ «ազգային հավաքականի առջեւ խնդիր է դրվելու …
կարդալ ավելինՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի կողմից երեկ հրապարակված ազգային հավաքականների գործակիցների ցուցակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 367 միավորով զբաղեցնում է 90-րդ տեղը: Ցուցակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը՝ 1523 միավորով, 2-րդ տեղում Բրազիլիայի հավաքականն է՝ 1502 միավորով, 3-րդ տեղում՝ Իտալիայի թիմը՝ 1498 միավորով: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 11 տեղ նահանջել է նախորդ ցուցակի համեմատ, որտեղ զբաղեցնում էր 79-րդ …
կարդալ ավելին2007թ. մրցաշրջանի վերջնական արդյունքով աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը զբաղեցրեց 9-րդ տեղը: Առաջին տեղում Է շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը՝ 1436 միավորով, 2-րդ տեղում` իսպանացի Ռաֆայել Նադալը՝ 1147 միավորով, 3-րդ տեղում՝ Նովակ Ջոկովիչը Սերբիայից՝ 894 միավորով:
կարդալ ավելինՆոյեմբերի 13-ին Մոսկվայից Փարիզ է մեկնել Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան գեղասահքի զույգը, որը կմասնակցի այստեղ կայանալիք աշխարհի գավաթի առաջին փուլի մրցաշարին: Գեղասահորդների հետ մեկնել են նաեւ նրանց մարզիչ Ա. Ժուլինը եւ խորեոգրաֆ Լ. Վլասովան: Ի դեպ, ամերիկահայ տաղանդավոր գեղասահորդ, միջազգային հեղինակություն ունեցող մարզիկ Ալեն Գաղինջյանը ցանկություն է հայտնել հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո գեղասահքի տղամարդկանց միջազգային …
կարդալ ավելինՀՀ շախմատի ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ցուցակը, որը 2741 միավորով շարունակում է գլխավորել Լեւոն Արոնյանը: 2-րդ տեղում է Վլադիմիր Հակոբյանը` 2713 միավորով, 3-րդ տեղում՝ Գաբրիել Սարգսյանը՝ 2673 միավորով, 4-րդ տեղում՝ Սմբատ Լպուտյանը՝ 2633-ով, 5-րդ տեղում է Կարեն Ասրյանը՝ 2623 միավորով: Լ. Արոնյանը 2741 միավորով առայժմ զբաղեցնում է 9-րդ տեղը աշխարհի լավագույն շախմատիստների ցուցակում, այն 2801 …
կարդալ ավելինՍիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով Չիկագո մեկնած մեկ հայաստանցի եւ երկու ուգանդացի բռնցքամարտիկ լքել են իրենց թիմերը եւ անհետացել: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ՝ առաջնության կազմկոմիտեի ներկայացուցիչ Դագ Արնոթն առավել հավանական է համարել, որ բռնցքամարտիկները հեռացել են ինքնակամ: Քանի որ հեռանալուց առաջ նրանք որեւէ բան չէին ասել իրենց մարզիչներին եւ թիմերի մյուս անդամներին, մարզիկներին ներկայումս …
կարդալ ավելինՇաբաթ երեկոյան Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակ տարավ ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթեւ քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ՝ IBF վարկածով Asian Pacific-ի (Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան գոտու) չեմպիոնի կոչումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վախթանգ Դարչինյանը նշել է, որ գոհ է մենամարտից. «Կարծում եմ` …
կարդալ ավելին«Մադրիդ մասթերս» մրցաշարն ավարտվել է արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանի հաղթանակով: Նա եզրափակիչում 1:6, 6:3, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի թիվ մեկ ռակետ շվեյցարացի Ռոժե Ֆեդերերին: Նալբանդյանը դարձավ երրորդ թենիսիստը, ում հաջողվել է մեկ մրցաշարում պարտության մատնել աշխարհի երեք ուժեղագույն թենիսիստներին. քառորդ եզրափակիչում Նալբանդյանը պարտության էր մատնել թիվ երկու ռակետ Ռաֆայել Նադալին, իսկ կիսաեզրափակիչում՝ թիվ …
կարդալ ավելինՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատթերի հետ Հայաստանից մեկնել է Բաքու, տեղի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե հաշվի առնելով Ադրբեջանի սպորտի, մասնավորապես՝ ֆուտբոլի մեծ տեմպով զարգացումը, Ադրբեջանը կարող է հավակնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն ընդունվելուն: «Բայց ոչ վաղ, քան 2016 թվականին»,- ասել է Պլատինին, քանի որ 2012 թվականի առաջնության երկրներն արդեն հայտնի …
կարդալ ավելինՄեխիկոյում անցկացվող Շախմատի աշխարհի առաջնության առաջին փուլից հետո Լեւոն Արոնյանը 3 միավորով 5-6-րդ տեղերն է կիսում հունգարացի Պետեր Լեկոյի հետ: Վերջին խաղում հայաստանցի գրոսմայստերը սեւերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է հնդիկ Վիշվանաթան Անանդը, 4,5 միավորով երկրորդ տեղում է իսրայելցի Բորիս Գելֆանդը, աշխարհի գործող չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը …
կարդալ ավելինՌուսական եւ թուրքական մի քանի լրատվամիջոց իրենց դժգոհությունն են արտահայտել Բաքվում տեղի ունեցող ըմբշամարտի աշխարհի առաջնության կազմակերպական մակարդակից: Թուրքական ajansspor.com կայքը գրում է, որ «աշխարհի առաջնության կազմակերպական խնդիրները դժվար կացության մեջ են դրել մրցաշարի բոլոր մասնակիցներին»: Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ աշխարհի առաջնության անվտանգության ծառայությունը Թուրքիայի հավաքականի մարզիչներին թույլ չի տվել քառորդ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ …
կարդալ ավելինՀայ ըմբիշների համար անհաջող է դասավորվել Բաքվում տեղի ունեցող աշխարհի առաջնության նաեւ երրորդ օրը: Սեպտեմբերի 19-ին մրցագորգ գուրս եկած 55 կիլոգրամ քաշային ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը եւ 60 կգ քաշային ազատ ոճային Արմեն Կարապետյանը պարտվել են իրենց առաջին գոտեմարտերը, իսկ քանի որ նրանց հաղթած մրցակիցներն էլ չեն հասել եզրափակիչ, մեր ըմբիշները զրկվել են մեդալի …
կարդալ ավելինՕգոստոսի 24-26-ն Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված կարատեի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականը չորրորդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով նվաճել է 15 ոսկե, ութ արծաթե եւ երեք բրոնզե մեդալ, ինչպես նաեւ արժանացել է Ոսկե գավաթի: Կարատեի միջազգային ասոցիացիայի ղեկավարությունը գնահատելով հայկական թիմի անընդմեջ չորս հաղթանակները` 2000թ.՝ ԱՄՆ-ում, 2003թ.` Կանադայում, 2005թ.` Իտալիայում եւ …
կարդալ ավելինԸմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստ է մեկնել Բաքու՝ մասնակցելու սեպտեմբերի 17-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են, եւ դեռեւս խնդիրներ չեն ծագել: «Ազատություն» ռ/կ-ին այս մասին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լեւոն Վարդանյանը: Հայկական պատվիրակությունը երկու խմբով մեկնելու է Թբիլիսի, այնտեղից էլ՝ Բաքու: Լեւոն Վարդանյանի խոսքերով՝ տոմսերն արդեն գնված են, իսկ մուտքի …
կարդալ ավելինԲռնցքամարտի IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի 24-րդ մենամարտը հայերի համար առանձնահատուկ նշանակություն ուներ, քանի որ նրա մրցակիցը նույնպես հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորն էր: Իր հերթական մենամարտը հաղթանակով ավարտելուց հետո Արթուր Աբրահամը, սովորության համաձայն, ժամանել էր Հայաստան` հաղթանակը հայրենակիցների հետ կիսելու: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում Աբրահամը նշեց, որ Գեւորի հետ մենամարտը մյուսներից ավելի ծանր էր, …
կարդալ ավելին